ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատերազմի մասնակիցների ծառայությունը դարձնել 1.5 տարի, զինվորներին տեղափոխել Հայաստան». Առաջարկել են ծնողները պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժակետային զինծառայողների ծնողներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում Պաշտպանության նախարարության դիմաց. հանդիպել են՝ ինչպես նախարարության ներկայացուցիչների, այնպես էլ՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ցույցի մասնակից ժամկետային զինծառայողների ծնողներից Արմինե Ավագյանը նշեց, որ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ առաջ են քաշել երեք պահանջ, որոնք միտված են ընդամենը 44 օր պատերազմին մասնակցած իրենց որդիների բարոյահոգեբանական վիճակը մեղմելուն։

Հարցազրույցի մասնակից մեկ այլ ծնող՝ Սուրեն Ջուլհակյանը, որի զույգ որդիները մասնակցել են պատերազմին և այս պահին գտնվում են Արցախում, մանրամասնելով առաջ քաշած պահանջները, նշեց. «Մենք առաջարկում ենք՝ այն ժամկետային զինծառայողները, որոնք մասնակցել են պատերազմին և այս պահին շարունակում են գտնվել Արցախում, վերադառնան Հայաստանում ծառայության. սա 1-ին պահանջն է։ 2-րդ կերտով պահանջում ենք նվազագույն՝ 20-օրյա արձակուրդ, իսկ 3-րդ կետով ցանկանում ենք ստանալ սոցիալական աջակցության երաշխիքներ, ինչպես նաև՝ ծառայությունը կրճատել՝ դարձնելով 1.5 տարի»։

Դիտարկմանը՝ չունե՞ն մտավախություն, որ իրենց այս պահանջով կստեղծեն նախադեպ, որ այսուհետև ծնողները բողոքի ակցաներով փորձեն բանակում ծառայության ժամկետի և տեղի հետ կապված պահանջներ ներկայացնել Պաշտպանության նախարարությանը, Սուրեն Ջուլհակյանը պատասխանեց.

«Մենք կարծում ենք, որ անարդար է, որ այն տղաները, որոնք կրել են պատերազմի բեռը, հիմա էլ կրեն նաև Արցախի սահմանը պահելու բեռը, անարդար է ամբողջ բեռը դնել այդ տղաների ուսերին։ Մենք ցանկանում ենք նաև, որ ծառայության ժամկետը կրճատվի և դառնա 1.5 տարի, բացի այդ, ցանկանում ենք, որ մեզ համար պարզաբանեն, թե ինչ սոցիալական փաթեթ են առաջարկելու պատերազմին մասնակցած զիառայողներին»,- ասաց Ջուլհակյանը։

Ինչ վերաբերում է ժամկետների կճատմանը՝ Արմինե Ավագյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունից առաջարկել են այդ հարցով դիմել օրենսդիր մարմնին, ինչն էլ արել են և դիմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, նա էլ հավաստիացրել է, որ կառաջարկվեն տարբերակներ՝ զինծառայության ժամկետների կրճատման հետ կապված, և առարկայական քննարկում խոստացել մեկ շաբաթ անց։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular