ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«9 աստղ». չինական մեթոդը կպատմի ամեն ինչ ձեր բնավորության մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«9 աստղ»-ը նումերոլոգիայի և աստղաբանության համակարգ է, որը մշակվել է Հին Չինաստանում։ Lifer.com.ua կայքը գրում է, որ այն օգնում է ավելի լավ ճանաչել ինքներս մեզ և պատրաստվել սպասվող իրադարձություններին։ Ձեր «աստղը» որոշվում է ծննդյան տարեթվով։

«9 աստղ» համակարգը ելնում է այն գաղափարից, որ Նոր տարին սկսվում է փետրվարի 4-ից։ Այդ պատճառով, եթե ծնվել եք հունվարի 1-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, ձեր ծննդյան տարեթիվը համապատասխանում է նախորդ օրացուցային տարվան։

Այսինքն՝ եթե ծնվել եք 1997թ. հունվարի 15-ին, չինական աստղագուշակով ծնվել եք 1996թ.։ Նայեք աղյուսակին, գտեք ձեր ծննդյան թիվը։ Աղյուսակի վերևում երևացող կապույտ գույնով նշված թիվը ձեր աստղային թիվն է։

000

1. Աստղ 1: Տարերքը՝ ջուր։

• Ձեր գլխավոր հատկությունը փոխվելն ու ցանկացած պայմանի հարմարվելն է։
• Հնարավոր է՝ դուք երբեմն կարգապահության անբավարարություն եք ունենում
• Ձեր ներքին էներգետիկ ռեզերվները պրակտիկորեն անսպառ են։
• Աշխատեք զուր չվատնել էներգիան, և կկարողանաք հասնել ցանկացած նպատակի։

2. Աստղ 2: Տարերքը՝ հող։

• Գլխավոր հատկությունը մայրական խնամք և աջակցություն ցուցաբերելն է։
• Անհրաժեշտ է հետևել առողջությանը, որպեսզի եղած ողջ ուժերը ծախսեք միայն մյուսների վրա։
• Դուք տարբերվում եք հաստատունությամբ, հուսալիությամբ, համբերատարությամբ։
• Աշխատեք հոգ տանել նաև ինքներդ ձեր մասին և կհասնեք կյանքի իդեալական հավասարակշռության։

3.Աստղ 3: Տարերքը՝ ծառ։

• Գլխավոր հատկությունն էներգիան և գործունակությունն են։
• Դուք լի եք լավատեսությամբ և ինքնավստահությամբ։
• Հաճախ կարողանում եք ուրիշներին տանել ձեր ետևից, այսինքն՝ իսկական լիդեր եք։
• Փորձում եք մեղմացնել րոպեականությունը և առավել մանրամասն պլանավորել ապագան՝ լավագույն արդյունքների հասնելու համար։

4.Աստղ 4: Տարերքը՝ ծառ։

• Գլխավոր հատկությունն ինքնավստահությունն է՝ հիմնված խելամտության վրա։

• Շատ անկեղծ եք և միշտ շահում եք շրջապատի վստահությունը։

• Ամենայն հավանականությամբ, ձեզ հետաքրքրում է այն ամենը, ինչ կապված է արվեստի հետ։

• Այդքան մի վստահեք, որպեսզի թակարդը չընկնեք։

5.Աստղ 5։ Տարերքը՝ հող։

• Գլխավոր հատկությունը՝ միշտ լինել ցանկացած իրադրության կենտրոնում՝ օգնություն և աջակցություն ցուցաբերելով։

• Համոզված եք ամեն ինչում, խուսափում եք ծայրահեղություններից և կարողանում եք արժեքավոր խորհուրդներ տալ։

• Մի մոռացեք, որ երբեմն անհրաժեշտ է հստակ սահմաններ գծել, հակառակ դեպքում ձեզ կօգտագործեն բոլորը՝ տանելով կենսական էներգիան։

6.Աստղ 6։ Տարերքը՝ մետաղ։

• Գլխավոր հատկությունները՝ վճռականություն և կենտրոնացվածություն։

• Նպատակասլաց եք, կարող եք դառնալ լավ լիդեր։

• Գնահատում եք ընտանիքը և բոլոր նշաններից ամենանվիրվածն եք։

• Աշխատեք ինքներդ ձեզ չափից շատ չքննադատել։ Ձեր պերֆեկցիոնիզմը ոչ միշտ է օգտակար և կարող է կանգնեցնել ձեր զարգացումը։

7.Աստղ 7։ Տարերքը՝ մետաղ։

• Գլխավոր հատկությունները՝ նպատակասլացություն՝ համադրված հոգու մեղմությանը։
• Միշտ ինքնավստահ եք։

• շրջապատող մարդիկ սիրում են ձեզ հումորի զգացման և շփման մեջ հմայիչ լինելու համար։

• Կարող եք դուրս գալ ցանկացած իրավիճակից, սակայն պետք է մտածել՝ արդյոք բաց չե՞ք թողնում կարևոր շանսը։

8.Աստղ 8։ Տարերքը՝ հող։

• Գլխավոր հատկությունը՝ Տիեզերքի հետ ամուր կապ, որն արտահայտվում է խելքի և բացառիկ հանգստության համադրությամբ։

• Երբեմն ձեր ներքին ուժն ընկալում են՝ որպես հեռացածություն, սակայն դա այդպես չէ։ Դուք պարզապես կարողանում եք էներգիա չծախսել ավելորդ անհանգստության վրա։

• Կյանքում առաջնորդվում եք արդարության զգացումով՝ մշտապես և հետևողականորեն պահպանելով այն, ինչը ձեզ համար կարևոր է։

• Աշխատեք խուսափել ինքնագոհ լինելուց և ավելորդ կտրուկությունից, հակառակ դեպքում կարող եք վանել մարդկանց։

9.Աստղ 9։ Տարերքը՝ կրակ։

• Գլխավոր հատկությունը՝ ապրել ինքդ քեզ հետ համաձայնության պայմաններում՝ առանց զգացմունքները թաքցնելու և կեղծավորության։

• Ստեղծագործ անձ եք, լի համարձակ և նոր գաղափարներով և պատրաստ դրանք կյանքի կոչել։

• Կարող եք հասնել մեծ հաջողությունների այնպիսի մասնագիտություններում, որոնք հոգեկան աջակցություն են ենթադրում։

• Աշխատեք չտրվել կասկածներին։ Դուք հաճախ եք ճիշտ լինում, քան ձեզ թվում է, չնայած ձեր բաց լինելը երբեմն շփոթեցնում է մյուսներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular