ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ դեսպանատունն արձագանքել է հայ գերիների վերադարձի հարցում աջակցելու վերաբերյալ արվեստագետների նամակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ ռազմագերիների վերադարձի հարցում աջակցելու կոչով արվեստագետների՝ ՀՀ-ում ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ ուղղված նամակներին արձագանքել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը՝ նշելով, որ հարցը գտնվում է երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով ակտիվ մասնակցում է նամակների միջոցով հարցի բարձրաձայնմանն ուղղված նախաձեռնություններին, ասաց, որ մյուս դեսպանատներից դեռ արձագանք չկա:

 

Արվեստագետները դիմել են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ և հանդիպել են գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Ամատունին հավաստիացրել է, որ մինչ արվեստագետների դիմելն էլ իրենք զբաղվել են այդ խնդրով:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ամատունին տեղեկացրել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք կառույց աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում: «Հոկտեմբերից մեր կազմակերպությունն այցելում է քաղաքացիական անձանց և զինվորականների:  Կան մարդիկ, որոնք անազատության մեջ են և իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ. մենք նրանց աջակցում ենք այդ հարցում, հետևում ենք նրանց առողջական վիճակին, սակայն նրանց վերադարձման որոշումները կայացնում են հակամարտության կողմերը»,-նշել էր Ամատունին:

Հայ ռազմագերիների խնդրով արվեստագետները նոյեմբերի 29-ին նամակ էին հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, նոյեմբերի 30-ին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, իսկ դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատուն: Թոխատյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ երբ լինեն պատասխաններ ՀՀ-ում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներից, ինչպես նաև այն միջազգային կազմակերպություններից, որոնց նամակներ են ուղարկել, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակների հետ համագործակցելով կփորձեն օգտակար լինել այս գործընթացին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular