ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանային քարտեզն ամբողջությամբ աղճատվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախորդ շաբաթավերջին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հնչած հարցին, որ վերաբերվում էր Սիրիայից արցախյան գոտի զինյալների տեղափոխումը շարունակելու Թուրքիայի գործողություններին, նշել է, որ այդ աշխատանքը յուրաքանչյուր քայլի հանրային մեկնաբանություն չի ենթադրում, բայց այն տարվում և գտնվում է մեր ռազմական մասնագետների ուշադրության կենտրոնում: Մամուլում պարբերաբար հրապարակվում են տեղեկություններ, որ Անկարան շարունակում է զինյալների տեղափոխումը վերաբնակների անվան տակ: Միաժամանակ տեղեկություններ կան, որ Թուրքիան տեղափոխում է այն զինյալների ընտանիքներին, որոնց բերել էր Արցախի դեմ կռվելու: Ըստ տեղեկությունների՝ այդ կոնտինգենտն իր ընտանիքներով կբնակվի Իրանին սահմանակից Արցախի հարավային շրջաններում, որոնք Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ գրավել է Ադրբեջանը: Զախարովան հայտնում է, թե ոչ բոլոր քայլերն են ենթակա հանրայնացման:

Հանրային մակարդակում, պատերազմից ի վեր Ռուսաստանը միայն մտահոգություն է հայտնում փաստի կապակցությամբ, իհարկե նշելով, որ տիրապետում է ստույգ տեղեկությունների: Միաժամանակ, Ռուսաստանը հարվածներ է հասցնում Սիրիայում մերձթուրքական զինյալ խմբավորումների ճամբարներին: Բայց առաջին հայացքից պատժիչ թվացող այդ գործողությունները կարող են ունենալ նաև հակառակ էֆեկտ՝ այն իմաստով, որ Թուրքիային ավելի հեշտ լինի համոզել այդ զինյալ խմբավորումների անդամներին տեղափոխվել Կովկաս: Ըստ այդմ՝ հարցն այն է, թե արդյոք Մոսկվան ի վիճակի է լինելու հարված հասցնել Կովկաս տեղափոխված զինյալներին: Այն, որ Զախարովան նշում է, թե ոչ բոլոր քայլերն են ենթակա հանրայնացման, թերևս վկայում է, որ Մոսկվան այստեղ չունի քայլերի առանձնապես մեծ ընտրություն, քան, թերևս, «ավանդական» դարձած պայմանավորվածությունն է Անկարայի հետ: Հնարավոր է, որ խոսքը փաթեթի մասին է, որն էլ բերել է նոյեմբերի 9-ի համաձայնագրին, որպեսզի Անկարան տա իր հավանությունը: Այդ համաձայնագրով Ռուսաստանը լուծել է Արցախում ռազմական ներկայության հարց, ընդ որում առանցքայինը՝ Բաքվի ստորագրությամբ ներկայության հարց: Միաժամանակ, այդ ներկայությունը չէր կարող ամուր լինել, եթե խաղաղապահ առաքելություն որևէ կերպ խցկվեր Անկարան:

Հասկանալի է, որ այդ դեպքում հազիվ թե, օրինակ, Ստեփանակերտի բնակիչները սրտաբաց դիմավորեին ռուս խաղաղապահներին և դպրոցների բացման արարողությանն էլ շնորհակալություն հայտնեին Ռուսաստանին ու Պուտինին: Իսկ դա Մոսկվայի համար Արցախում ռազմական ներկայության հեռանկարի կարևոր հանգամանք է: Ըստ այդմ, առանցքային էր Թուրքիային թույլ չտալ խցկվել, պահել հնարավորինս հեռու և թողնել առավելապես տեխնիկական դերակատարում: Ըստ էության՝ Անկարան Ադրբեջանում ունի ռազմա-քաղաքական գերազդեցություն, սակայն չունի թերևս կարևոր մի հանգամանք, առավել ևս մահմեդականության տեսանկյունից՝ հանրային հենարան: Այդ հարցը սուննի մահմեդականությամբ Թուրքիայի համար շիա Ադրբեջանի առումով բավականին զգայուն է: Թուրքերն, ըստ ամենայնի, առավել կարևոր են համարում Մոսկվայի լոյալությունը ստանալ շիա Ադրբեջանում դեմոգրաֆիական «սուննի» ներդրումների համար, դրանով միաժամանակ նաև «սուննիական շերտ» ձևավորելով Իրանի հյուսիսային սահմանին:

Իր հերթին, Մոսկվան այդպիսով կարող է ստանալ առիթ Հայաստանի հարավում ևս ռազմական ներկայություն ընդլայնելու համար՝ Ադրբեջանի հետ սահմանի մարտահրավերների հարցում հայկական կողմին աջակցության հիմնավորումով: Մոսկվան չունի հանրայնացնելու ենթակա քայլեր, որովհետև հանրայնացումը ավելորդ խնդիր է լինելու փոխադարձ պայմանավորվածությունների համար: Դրանց շարքում թերևս կլինի այն, որ Թուրքիան երաշխավորի զինյալների հեռավորություն ՌԴ հարավային սահմանից: Զախարովան, ըստ երևույթին, նկատի ունի հենց դա՝ ասելով, որ հարցը ռազմական մասնագետների վերահսկողության դաշտում է, այլ կերպ ասած՝ զինյալների շարժի վերահսկողության: Համենայն դեպս, հատկանշական է, որ նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը չի բարձրաձայնում դրանց հեռացման անհրաժեշտությունը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular