ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում 19-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով կալանավորվել է համագյուղացին․ ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 19-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը, տեղեկանալով ընկերոջ որդու կողմից իր՝ 2005թ. ծնված դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և դրանից հետո նրանից գումար ու ոսկյա զարդեր շորթելու մասին, վրեժխնդիր լինելու նպատակով,  պլանավորել է վերջինիս սպանությունը, որի իրագործման համար, սպանության դեպքից օրեր առաջ, դեռևս չպարզված հանգամանքներում և անձից, ձեռք է բերել  «ՏՕԶ-63» մոդելի, 16մմ տրամաչափի որսորդական հրացան և պահել  իր տանը:

Այնուհետև, գումարային հարցի շուրջ հանդիպելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:54-ին, տղամարդը գնացել է ընկերոջ տուն և երիտասարդի հետ, իր ավտոմեքենայով, գնացել Տանձուտ գյուղ: Հասնելով նշված գյուղի տարածք՝ տղամարդն ավտոմեքենայի բեռնախցիկից  վերցրել է որսորդական հրացանը և երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 3 անգամ կրակել վերջինիս որովայնի, կրծքավանդակի ձախ հատվածի և գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի բաղկացուցիչ մաս կազմող թասակի նման առարկա, թասակ՝ իր կապարագլխիկով, մետաղական գնդակ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, ենթարկվել զննության, հարցաքննվել են վկաներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մեղադրյալի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում նա ներկայացրել է որպես հանցագործության գործիք հանդիսացած «ՏՕԶ-63» մոդելի, 16մմ տրամաչափի որսորդական հրացանը՝ լիցքավորված 3 փամփուշտների և հրացանի մեջ գտնվող մեկ կրակված փամփուշտի հետ միասին:

Բացի այդ, պարզվել է, որ վերոնշյալ երիտասարդը 2020թ. մարտի սկզբներին սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն գյուղի՝ 16 տարին չլրացած բնակչուհու նկատմամբ,  տեսագրել և այն հրապարակելու սպառնալիքով աղջնակից պահանջել  ու ստացել է գումար,  ոսկյա վզնոց՝ իր կախազարդով:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 1-ին մասի հատկանիշներով, և որոշում կայացվել՝ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու մասին:

Նախաքննությանը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular