ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի տեսլականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Երևանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո։ Ըստ էության՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կարևոր է մի քանի առումներով: Նախ՝ ՄԽ համանախագահության աշխատանքի վերսկսման, որը գործընթացը դուրս կբերի ռուս-թուրքական պայմանավորվածությունների կաղապարից: Այլ հարց է, իհարկե, թե ինչպես է ձևավորվել այդ կաղապարը, ու ինչու են դրանից դուրս մնացել համանախագահները: Դա տեղի է ունեցել կամովի՞ն, այսինքն՝ նրանք դաշտը թողել են Ռուսաստանին ու Թուրքիային պատերազմի ընթացքում, այժմ վերադառնո՞ւմ են, թե՞ թույլ են տվել իրավիճակի գնահատման վրիպումներ և հայտնվել լուսանցքում: Սրանք, իհարկե առանձին քննարկման հարցեր են, սակայն Մինսկի խմբի համանախագահության վերադարձը կարևոր է, քանի որ առնվազն բազմազանեցնում է միջավայրը և այդպիսով Հայաստանի համար ստեղծում ավելի ճկուն լինելու հնարավորություն, եթե, իհարկե, տեսանելի ապագայում դա իրատեսական է՝ ելնելով մի շարք իրողություններից:

Բացի դրանից ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ուշագրավ է հնչում Ալիևի հայտարարության ֆոնին, որ Ադրբեջանի նախագահն արել է, այսպես կոչված, ազգին հղած ուղերձում: Միաժամանակ Ալիևը հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունն այլևս անցյալ է, այդ մասին հնարավոր է խոսել, եթե խոսում ես պատմության մասին: Այդ հայտարարության տողատակում, թերևս, առաջիններից մեկը Արցախի կարգավիճակի հարցը մոռացության մատնելն է, որտեղ, իհարկե, առկա կարող է լինել ոչ միայն զուտ Ադրբեջանի և Թուրքիայի շահը՝ չեզոքացնել կարգավիճակի թեման, այլ նաև Ռուսաստանի, որը, ըստ էության, խաղաղապահ առաքելությամբ ստացել է Արցախի դե ֆակտո յուրօրինակ կարգավիճակ կամ Արցախում իր «անկախության» կարգավիճակը:

Հատկանշական է, որ հակամարտության անցյալ լինելու մասին ոչ միայն Ալիևն է հայտարարում, այլ նաև Պուտինը, որը նոյեմբերի 9-ից հետո առնվազն երկու անգամ խոսել է, որ կան հակամարտությունը պատմություն համարելու նախադրյալներ: Փաստացի ԱՄՆ-ը, սակայն, առնվազն Երևանում դեսպանի մակարդակով, խոսում է այն մասին, որ այդ նախադրյալները չկան, և հակամարտությունը չի ստացել լիարժեք կարգավորում: Փաստորեն, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները այս առումով համընկնում են և համընկնում են ոչ միայն միմյանց, այլ նաև Հայաստանի ու Արցախի շահի հետ: Կարո՞ղ են Հայաստանն ու Արցախն օգտագործել այդ հանգամանքը՝ հաշվի առնելով այն, որ հանգամանքը փաստորեն չի համընկնում Ռուսաստանի շահին, համենայն դեպս առայժմ, քանի դեռ Մոսկվան գերադասում է լռության մատնել կարգավիճակի և Հադրութի ու Շուշիի հայ տեղահանված բնակիչների հարցերը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular