ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` հունական աղցան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունական աղցանին ներկայումս կարելի է հանդիպել ոչ միայն հյուրընկալ հույների սեղանին, այլ անգամ ամբողջ աշխարհի սուպերմարկետներում, սրճարաններում, առաջնակարգ ռեստորաններում և այմեն տեղ։ Իսկ որտեղի՞ց և ե՞րբ է այն առաջացել։ Իրականում այդ «ազգային» աղցանի պատմությունը միանգամայն պարզ ու առանց գաղտնիքների է։ Բուն Հունաստանում այդ աղցանը անվանում են «հորիատիկի», որը թարգմանաբար նշանակում է «գյուղական աղցան»։ Եվ դա միանգամայն բացատրելի է, քանի որ այդ աղցանի բաղադրամասերն են հանդիսանում թարմ բանջարեղենը, ֆետա պանիրը, սերուցքը և ձիթապտղի յուղը… այսինքն այն ամենը ինչը միշտ էլ բավարար քանակի եղել է հույն գյուղացու մառանում։ Վարկածներից մեկի համաձայն  հունական աղցանի բաղադրատոմսը կազմվել է հին ժամանակներում՝ դեռ հելլենիզմի դարաշրջանում: Այն պարզապես ներառել է այն ամենը, ինչը արևոտ Հունաստանը առատորեն արտադրել է: Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ համեմատաբար վերջերս հույների սեղանին հայտնված լոլիկը, որը դասական հունական աղցանի հիմնական բաղադրիչներից մեկն է համարվում:

Հայտնի է, որ լոլիկը Եվրոպա է բերվել իսպանացի նվաճողների կողմից 16-րդ դարում, իսկ Հունաստանում այն հայտնվել է միայն 19-րդ դարում կարտոֆիլի հետ միասին: Դրանք բերել են թափառական կաթոլիկ վանականները, որոնք լոլիկը օգտագործել են որպես դեկորատիվ բույս վանական տարածքը զարդարելու համար, քանի որ այն ժամանակ լոլիկի կարմիր պտուղները համարել են թունավոր: Եվ միայն 1825 թվականից սկսած, գրեթե ամբողջ Հունաստանում լոլիկը սկսել են ակտիվորեն մշակել ուտելու համար: Ավելին, սկզբում հույները լոլիկը կերել են որպես էկզոտիկ միրգ ...։ Այստեղ հայտնվում է հունական աղցանի ծագման երկրորդ վարկածը, ըստ որի 1909 թվականին մի հույն էմիգրանտ, որը երկար ժամանակ աշխատել էր Ամերիկայում, եկել է հայրենի գյուղ մասնակցելու քրոջ տղայի հարսանիքին: Օտար երկրում նա շատ է կարոտել իր մանկության սիրած կերակուրներին ՝ հունական ձիթապտուղին, ձիթապտղի յուղին,  գյուղական պանրին և թարմ բանջարեղենին: Բայց բախտը չի բերել՝ ատամնացավ է կպել: Ցավը ոչ մի բանից չի հանդարտվել և որպեսի համտեսի իր սիրած կերակուրը, նա գտել է ելքը՝ կոպտորեն մանրացրել է բանջարեղենը լցրել կավե ամանի մեջ,  վրան ֆետա պանիր ավելացրել: Նրա հետաքրքրված քույրը նույնպես համտեսել է ստացված ուտեստը և դա նրան այնքան է դուր եկել, որ հաջորդ օրը որդու հարսանիքի ժամանակ հյուրերին հյուրասիրել է այդ նոր ուտեստով: Աղցանը գնահատվել է:

Այդ ժամանակից ի վեր գեղջկական աղցանը դարձել է հունական խոհանոցի սիրված և անփոխարինելի աղցանը: Այնուամենայնիվ, շատերը կարծում են, որ այդ «գյուղական աղցան»-ը ի հայտ է եկել միայն անցյալ դարի 60-70-ական թվականներին Հունաստան զբոսաշրջիկների հոսքի պատճառով: Եվ դա ոչ այլ ինչ է, քան Աթենքի պատմական շրջանում գտնվող Պլակա ափում գտնվող պանդոկատերերի գյուտը, որոնք իրենց հուրերի համար արագ և հմտորեն պատրաստել են թարմացնող աղցան հունական ավանդական սննդատեսակներից և համեմված  հոյակապ ձիթապտղի յուղով: Ինչ էլ որ լիներ, բայց այսօր այդ գեղեցիկ երկրում, երևի թե չկա մեկ պանդոկ, որտեղ չմատուցեն հունական աղցան։ Իսկ որո՞նք են հունական աղցանի հիմնական բաղադրչները։ Բացի լոլիկից, որը  արդեն նշվել է այդ աղցանը պարունակում է վարունգ, ճակնդեղ, ֆետա պանիր, սերուցք,  ձիթապտուղ, և բացի այդ ամենը վերջում այն համեմում են ձիթապտղի յուղով, աղով, սև պղպեղով և օրեգանոյով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular