ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են հայաստանյան բանկերն ընդառաջելու զոհվածների ընտանիքներին ու մյուսներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ից հետո ուշացման համար զինվորականներին չեն տուգանելու։ Անհատական մոտեցում կցուցաբերվի այն քաղաքացիներին, որոնց ունեցվածքը հակամարտության հետևանքով վնասվել կամ ոչնչացել է։

 Հայկական բանկերն իրենք են որոշելու՝ ինչ պայմաններով սատարեն հաճախորդներին, որոնք սեպտեմբերի 27-ից հետո ուշացումներ ունեն։ Կենտրոնական բանկն այդ հարցում ոչ մի պահանջ չի ներկայացնելու։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Հայաստանի բանկերն ընդհանուր հայտարարություն էին արել, հայտնելով, որ պատրաստ են աջակցել իրենց այն հաճախորդներին, որոնք մասնակցել են Արցախում մարտական գործողություններին կամ իրենց արցախյան մասնաճյուղերից վարկ են վերցրել։

Գրեթե բոլոր բանկերն ինչ-որ կերպ աջակցում են հաճախորդներին։ Դեռ լուծված չէ հարցը՝ ինչպես օգնել վարկառուներին, որոնք Արցախում կորցրել են ունեցվածքը կամ արտադրության միջոցները։

«Արդշինբանկի» (Հայաստանում վարկերի ծավալով երրորդ բանկն է) մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ բանկը սեպտեմբերի 27-ից հետո վերանայել է վարկերն ուշացնելու համար սահմանված տուգանքները, ինչպես նաև Արցախի տարածքում ֆիզիկական ու իրավաբանական անձանց վերցրած վարկերի մարման ժամկետները։ Այդ ուշացումները չեն գրանցվելու ACRA-ի վարկային պատմությունների ռեգիստրում։

Լրացուցիչ զիջումներ են արվում, եթե վարկառուն վիրավորում է ստացել կամ մահացել է։ Վերջին դեպքում վերանայվելու է այն վարկի տոկոսադրույքը, որը մարելու են մահացածի ընտանիքի անդամները։ Որոշումը կայացվելու է՝ ելնելով վարկառուների ու նրանց ընտանիքների ֆինանսական վիճակից։

Ինչ վերաբերում է արցախցի վարկառուներին, որոնք կորցրել են ունեցվածքը կամ արտադրության միջոցները (ֆերման կամ բիզնեսը), ապա այստեղ աջակցման տեսակների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Ամեն դեպքում որոշումն ընդունվելու է անհատական մոտեցմամբ՝ ելնելով վարկառուի ֆինանսական վիճակից։

Մյուս բանկերում էլ աջակցության մոտավորապես նույն քայլերն են սահմանվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Արմբիզնեսբանկում» (Հայաստանում կրեդիտային պորտֆելով երկրորդ բանկն է) հայտնեցին, որ բանկը չի հաշվելու սեպտեմբերի 27-ից հետո եղած ուշացումները Արցախի իր մասնաճյուղերի հաճախորդների համար, ընդ որում՝ նաև այն տարածքներում, որոնք մնացել են Արցախում ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Տուգանքները չեղարկվում են ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ փոքր բիզնեսի սուբյեկտների համար։

Բացի այդ՝ չեն տուգանվելու նաև ՀՀ կամ Արցախի զինծառայողները, նաև ԱԻՆ-ի ու ՀՀ և ԱՀ բուժհաստատությունների աշխատակիցները (այդ փաստը հաստատելու համար պետք է համապատասխան տեղեկանքներ ներկայացնել)։ Վարկառուների այդ կարգի համար վերանայելու են նաև հետագա մարումների ժամանակացույցը։

Այս բանկը նույնպես դեռ չի կողմնորոշվել՝ ինչպես է օգնելու մարդկանց, որոնց ունեցվածքը հակամարտության հետևանքով վնասվել կամ ոչնչացել է։

Ինչ վերաբերում է մահացած կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամ վարկառուներին՝ բանկն իր հնարավորությունների սահմանում նրանց աջակցություն ցուցաբերելու ձև կգտնի։ Անհատական լուծումներ կառաջաչկեն հաճախորդների դիմումների հիման վրա։

Նշենք, որ նման վարկերի ընդհանուր ծավալը բանկային համակարգում դեռ գնահատված չէ (բանկերի հաշվետվություններն ու Կենտրոնական բանկի վիճակագրությունը պատրաստ է դեռ միայն սեպտեմբերի համար)։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular