ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օղակը սեղմվում է, իսկ մենք զբաղված ենք ինչո՞վ. Ալիևի նոր հավակնությունը Հայաստանի հանդեպ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ ունի Նախիջևանն ու, այսպես ասած, «ցամաքային» Ադրբեջանը միջանցքով կապելու գաղափար, որին կողմ են Պուտինն ու Էրդողանը: Ալիևն, ըստ էության, խոսում է Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի մասին՝ չտալով Հայաստանի և Հայաստանի ղեկավարի անուն: Այն, որ Ալիևը չի խոսում Հայաստանի կողմ կամ դեմ լինելու մասին, սա դեռ կարելի է հասկանալ և դիտարկել թշնամական կարգավիճակների տեսանկյունից, առավել ևս, որ նա իրեն համարում է հաղթող և բացահայտ արհամարհանքով է խոսում Հայաստանի վարչապետի հասցեին: Սակայն տարօրինակն այն է, որ այդ միջանցքի մասին հայտարարությունն առանց մեկնաբանության է թողնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելին, հայտարարել է, որ ղեկավարների շփման օրակարգում տրանսպորտային հարցերն առկա են: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ գոնե Պեսկովը Ալիևին պետք է հիշեցներ Հայաստանի գոյության, ըստ այդմ՝ Հայաստանի համաձայնության մասին՝ նշելով, որ կարևոր չէ, թե ինչ են մտածում Պուտինն ու Էրդողանը, որովհետև միջանցքը կարող է անցնել միայն Հայաստանի տարածքով, հետևաբար՝ կարևոր է, թե ինչ է մտածում Հայաստանը: Բայց եթե այդ մասին չի խոսում Կրեմլի խոսնակը՝ և, թերևս, գուցե պարտավոր չէ, ապա Հայաստանում պետական դիրքորոշման համար պատասխանատու որևէ բանախոս կամ խոսնակ պարտավոր է անդրադառնալ և հիշեցնել Հայաստանի մասին:

 

Ի վերջո, մենք գտնվում ենք իսկապես հասկանալիորեն չափազանց բարդ մի ճամփաբաժանին, երբ պատերազմն ավարտված է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողությունների բերումով, պարտության արատավոր «էֆեկտը» շարունակվում է ամենատարբեր քաղաքական ու մարդասիրական խնդիրների տեսքով, ինչպես, օրինակ, ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցը: Իհարկե, այս հարցերը լուծելու համար, այդ հարցերում Հայաստանի ձայնի իրավունքի համար երկրում շատ կարևոր է ներքին կայունությունը: Մյուս կողմից, սակայն, կայունությունն ինքնին դեռ չի նշանակելու որևէ լուծում, որովհետև ծանրակշիռ գործոնները Հայաստանի ձեռքից կորսվել են պատերազմի հետևանքով: Ըստ այդմ, Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի առավելագույնս արագ վերականգնմանը կամ, այսպես ասած, փոխարինող գործոնների ձևավորմանը: Չի նկատվում կամ նշմարվում հենց այդ գործընթացը: Այն դեպքում, երբ մեր շուրջ փաստորեն շարունակվում է օղակի սեղմման գործընթացը: Մենք այդ ընթացքում զբաղված ենք ներքին հարաբերություններ պարզելով, որովհետև, հակառակ դեպքում, օրինակ, Հայաստանի քաղաքական ուժերը կառավարող ուժից ոչ պակաս անհրաժեշտություն ունեն՝ որպես քաղաքականության սուբյեկտներ, իրենց կարծիքը արտահայտել մեր շուրջը ծավալվողի առնչությամբ բովանդակային առումով: Այսինքն՝ դիտարկել ոչ միայն քննադատության առիթներն ու պատճառները, այլ նաև դրան զուգահեռ արտահայտել սեփական դիրքորոշում: Օրինակ՝ ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքական ուժերի դիրքորոշումը Ալիևի հավակնության և ՌԴ նախագահ Պուտինի և Էրդողանի հավանության առնչությամբ:

https://www.1in.am/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular