ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոթքի հանքի տարածքում աշխատում է ադրբեջանական տեխնիկան, իսկ հանքի աշխատակիցների վիճակը դեռ անորոշ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոթքի ոսկու հանքը, որի մի մասը, ՊՆ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքով, նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ մնալու է հայկական կողմում, մյուս մասը՝ ադրբեջանական, նոյեմբերի 27-ից չի աշխատում: Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են հանքի տարածք, պահանջել, որ աշխատակիցները դուրս գան հանքից:

Աշխատակիցները դուրս են եկել հանքի տարածքից, ու արդեն 5-րդ օրն է՝ չեն աշխատում ու չգիտեն, թե երբվանից կկարողանան կրկին աշխատանքի անցնել: Աշխատակիցները 168.am-ին փոխանցեցին, որ իրենք դեռևս անորոշ վիճակում են:

«Կոնկրետ հանքի տարածք ոչ մեկը չի կարա մտնի: Կոնկրետ մեզ ոչ մի բան չեն ասել: Անորոշ վիճակ ա, չգիտենք՝ երբ կաշխատենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:

Փոխարենն աշխատակիցները մեզ փոխանցեցին տեսանյութեր, որոնցում երևում է, որ հանքի տարածքում արդեն իսկ աշխատում է ադրբեջանական տեխնիկան:

Սոթքի բաց հանքի տարածքը՝ հանքի կենտրոնը, որտեղ հանքանյութն է, այսօր արդեն որպես սահման է հանդես գալիս: Ադրբեջանական վերահսկողության մասում մի քանի օր է, ինչ մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ են իրականացվում: Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների ենթադրություններով՝ ադրբեջանական տեխնիկան, տրակտորները հավանաբար այդ կողմով ճանապարհ են գցում դեպի Քարվաճառ:

Տեսանյութում երևում է անցակետը, որտեղ այսօր արդեն ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ են կանգնած: Մի քանի օր առաջ անցնում էին Սոթքի ու հարակից համայնքների աշխատակիցները, գրանցվում էին աշխատանքի մտնելիս ու անցնում էին իրենց գործին: Անցակետն այսօր ադրբեջանական վերահսկողության տակ է:

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ Սոթքում իրավիճակը հանդարտ է, բայց կրկին անորոշ:

«Ես կես ժամ առաջ եմ այնտեղից իջել, գնացել էի անմիջապես էդ պոստը, էդտեղ խախանդ սպասում են, հլը ոչ մի բան: Պատկերացրեք՝ էս պահին կոնկրետ որոշված բան չկա, պրոստը երկու կողմից հսկվում ա, որ էս կողմ, էն կողմ անցնել-դառնալ չլինի, էդքան բան էս պահին: Ոչ մի ինչ-որ կոնկրետ գործողություն չի արվում: Ուղղակի մոտավոր ամենքն իրենց սահմանների վրա դիրքավորվում են: Ու էդ վերջնական չի: Վերջնական ճշտումները հլը բավականին ժամանակ ա պետք, որ արվի: Իսկ ընդամենը էնտեղ, որ հիմա իրար հետ լարվածություն չկա, նորմալ ամենքն իրանց դիրքում կանգնած են: Ու շատ մոտ իրարից: Դաժե կարելի է ասել՝ ոչ թե մոտ, այլ անմիջապես նույն գծի վրա կանգնած են երկու կողմն էլ»,- ասաց Գեղամասար համայնքի ղեկավարը:

Խոսելով Գեղամասար համայնքի 18 գյուղերում տիրող իրավիճակի մասին, Հակոբ Ավետյանը նշեց.

«Ամեն դեպքում ասեմ, որ լավ ա, ճիշտ չի լինի, բայց որ ասեմ՝ շատ խառնաշփոթ է, էդ ձև էլ չի: Ուղղակի հանգիստ սպասում են, տեսնեն՝ ինչ կլինի: Հլը անորոշ վիճակի մեջ են բոլորը: Էդ անորոշությունը տանում ա նրան, որ արդեն ոչ մեկը չգիտի՝ ինչ ա անում, սպասում են»:

168.am-ը փորձեց նաև Սոթքի ոսկու հանքում առկա իրավիճակի, հանքի հետագա շահագործման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ից: Սակայն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն այս պահին ոչինչ չի մեկնաբանում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են Սոթքի ոսկու հանքի տարածք, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում, հաստատելով ադրբեջանական զինուժի՝ Սոթքի հանքի տարածքում լինելը, հայտնել էր նաև, որ հանքի շահագործման համար օգտագործվող տեխնիկան դուրս էր բերվում հանքից: Հանքում այժմ աշխատում է ադրբեջանական տեխնիկան:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 27-ին 2-րդ բանակային կորպուսի ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ Սոթքի մասով բանակցություններ այլևս չեն լինելու,  և, որ կա փոխհամաձայնություն, զինվորական պայմանավորվածություն, որ հայկական կողմը պահպանելու է մեր պետական սահմանը, իսկ ադրբեջանական ուժերը լինելու են իրենց դիրքերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular