ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում. ՌԴ ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի տեղակայման ու աշխատանքների վերաբերյալ տեղեկագիր է ներկայացրել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «Լուրերը»:

Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում իրավիճակի վերաբերյալ շուրջօրյա մշտադիտարկումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և ՀՀ Վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը փոխանցվել է ադրբեջանական կողմին: Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքը: Այն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր և քաղաքացիական տրանսպորտի շարժը:

ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողները Ստեփանակերտի Զորգեի փողոցը, Շուշի-Լիսագոր ուղղությամբ էլեկտրահաղորդալարերի և գազատարի երկայնքով գտնվող հատվածը մաքրել են պայթուցիկ սարքերից:

Օրվա ընթացքում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթուցիկ սարք, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված զինափորձարան և ոչնչացվել:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 34 հա տեղանք, մոտ 12 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են 1077 պայթուցիկ սարք:

Ռուս խաղաղապահները վերանորոգող բրիգադներին օգնում են Լեռնային Ղարաբաղում վերականգնել կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունները:

Մեկ օրում վերականգնվել է ավելի քան 2.5 կմ կապուղի, 1.5 կմ գազատար, 1 կմ էլեկտրահաղորդալար, 4 էլեկտրահաղորդման սյուն և 1 տրանսֆորմատորային ենթակայան:

ՌԴ ՊՆ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկ-մասնագետների ռուսական բրիգադը խորհրդակցություններ է անցկացրել և մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերել Խնապատի բնակավայրի 67 բնակիչների, այդ թվում՝ 11 երեխաների:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի համաձայնեցմամբ` շարունակվում են զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը:  

ՌԴ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև 2020-ի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և շահագործման կարգի վերաբերյալ: Կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում:

Միասնական կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը հավասար է լինելու:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular