ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերձորն ու հարևան գյուղերը մնում են հայկական. քաղաքապետը հույս ունի` բան չի փոխվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերձորցիները չեն շտապում լքել հարազատ քաղաքը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

«Մարդիկ մնում են, այս պահին էլ Բերձորում բավականաչափ բերձորցիներ կան: Ընդհանուր առմամբ, ինչ-որ վտանգավոր կամ խուճապային իրավիճակ Բերձորում չկա»,- ասաց նա:

Ալեքսանյանը հայտնեց, որ Քաշաթաղի հյուսիսային հատվածում, որը, ըստ պայմանավորվածության, դեկտեմբերի 1-ից պետք է անցներ Ադրբեջանին, արդեն ադրբեջաական զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել:

Քաղաքապետի տեղեկություններով՝ Քաշաթաղի շրջանի բնակավայրերից Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը շարունակելու են մնալ հայկական:

«Մինչև այս պահը գոնե մեր ունեցած ինֆորմացիան սա է ու հույս ունեմ` չի փոխվի»,- մեր հարցին ի պատասխան ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ հայկական կողմն այսօր չի պատրաստվում հեռանալ այդ տարածքից: 

Քաղաքապետը շեշտեց, որ իր տեղեկությունները հիմնված են բացառապես իր ու շրջվարչակազմի ղեկավարության ունեցած տվյալների վրա: Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան ղեկավարներից, ինչպես ինքն է ասում, տեղեկություններ չի ստանում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին՝ Լաչինը շրջանցող նոր ճանապարհ կառուցելու մասին, Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ նոր ճանապարհի մասին որևէ տեղեկություն չունի:

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մեկնաբանելով Լաչինի միջանցքի այլընտրանքային տարբերակի հարցը՝ Հայաստանն ու Ղարաբաղը կապող նոր ճանապարհի կառուցման տարբերակը, հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինն ասել է, որ լեռնային տեղանքում բոլորովին նոր ճանապարհ կառուցելը կլինի ծախսատար և երկար ժամանակ կպահանջի: Բացի այդ, նոր ճանապարհը կլինի շատ ավելի երկար և կպահանջի ռուս խաղաղապահների թվի ավելացում:

ՌԴ նախագահի պաշտոնական կայքում նոյեմբերի 10-ին հրապարակված Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստում Լաչինին վերաբերող հատվածում բառացիորեն ասված է, որ այն Ադրբեջանին է վերադարձվում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը:

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,- աված է փաստաթղթում:

Բանն այն է, որ վերոհիշյալ 3 հայկական բնակավայրերն իրենց աշխարհագրական դիրքով տեղավորվում են Լաչինի միջանցքի համար պահպանվող 5 կմ-անոց հատվածում, այսինքն՝ ըստ փաստաթղթի՝ պետք է մնան Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular