ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բավական առանցքային ու խորհրդավոր թնջուկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին Նիկոլ Փաշինյանը բավական ակտիվ արդարացման գործընթաց է սկսել։ Նա պատերազմի ընթացքում տեղի ունեցածի, Արցախի հարցում բանակցային գործընթացի նախապատմության վերաբերյալ տարբեր վերլուծություններ է ներկայացնում, որոնք առաջացրել է հանրային բուռն քննարկումների նոր առիթ: Փաշինյանը դրանում անդրադարձել է մի շարք դետալների, որոնց ճշմարիտ լինել-չլինելն այժմ վիճարկում են ուժեր, որոնց այս կամ այն դերակատարմանը վերաբերել են այդ դետալները՝ կապված թե՛ պատերազմի օրերի, թե՛ նախորդ տարիների բանակցային գործընթացի հետ: Այժմ Հայաստանում բոլոր քաղաքական դերակատարների խնդիրը մեկն է՝ արդարանալ, քանի որ չնայած քննադատության և մեղադրանքների թիրախում մեկ ուժ է կամ մեկ գործիչ՝ Փաշինյանը, սակայն խորքային առումով հետխորհրդային շրջանում առանցքային, այդ թվում իշխանական դիրք ունեցած քաղաքական ուժերից և գործիչներից բոլորն են հասկանում, որ տեղի ունեցածը հավաքական պատասխանատվության դաշտում է:

Ի վերջո, նրանք թերևս բոլորը պետք է գիտենան, օրինակ, մի հարցի պատասխան՝ ինչո՞ւ չի ստացվել կարգավորել խնդիրը բոլոր այն դեպքերում, երբ կարծես թե մոտ են եղել ստորագրման և պատրաստ են եղել ստորագրման՝ իրենց իսկ հավաստիացմամբ: Ըստ էության, հարց է առաջանում, թե օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով ընտրված համարվող նախագահ, ինչո՞ւ է հեռացել 1998-ին, եթե բոլորը պատրաստ էին, նրա իսկ խոսքով, լավագույն տարբերակը ստորագրելու համար: Նա ինքն է խոստովանում, որ կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է եղել և կա, հետևաբար հարց է առաջանում՝ Ռուսաստանը ինչո՞ւ թույլ տվեց, որ կարգավորման պատրաստ Տեր-Պետրոսյանը դառնա ներիշխանական հեղաշրջմամբ իշխանափոխության զոհ: Ասել, թե Ռուսաստանը չուներ բավարար ազդեցություն Հայաստանի իշխանության ներսում այդպիսի բան թույլ չտալու համար՝ կլինի շատ միամիտ և ծիծաղելի: Իսկ ինչո՞ւ չստացվեց Քի Վեստը՝ արդեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Համաձայնություն, որ տեղի էր ունենում ԱՄՆ հովանու ներքո, որին հավանություն էր տվել Հեյդար Ալիևը: Մտածել, թե Քի Վեստը տապալեց նրա որդի Իլհամը՝ դարձյալ կլինի միամիտ: Ո՞վ էր Իլհամը, որ տապալեր այդպիսի մասշտաբի համաձայնություն առանց արտաքին խոշոր աջակցության:

Իսկ ինչո՞ւ տապալվեց Կազանը, երբ Սերժ Սարգսյանը, իր իսկ խոստովանությամբ, պատրաստ էր ստորագրել հայտնի պլանը, բայց Ալիևն առաջ է քաշել նոր պահանջներ: Ի՞նչ նոր պահանջներ են եղել դրանք, և ինչո՞ւ Մոսկվան չի կարողացել կանխել այդ պահանջներն ու ապահովել ստորագրություն: Ըստ էության՝ սրանք հարցեր են, որոնց խորքում են արցախյան հարցի առնչությամբ հայ ժողովրդի համար հիմնարար նշանակության պատասխանները, ինչը թույլ կտա հասկանալ՝ ինչ կատարվեց, ինչի հետևանքով, երբ անցանք, այսպես ասած, հետդարձի կետը, որից հետո ամեն ինչ արդեն գնում էր անխուսափելի թվացող պատերազմի, ո՞վ անցկացրեց այդ կետը կամ ովքեր, ի՞նչ նկատառումով և ռազմավարական նպատակներով:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular