ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչական դատարանը բավարարել է նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչական դատարանը դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

«Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ դեռ 2019 թվականի նոյեմբերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայցվորը խնդրում էր անվավեր ճանաչել վարչապետի՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից իրեն ազատելու մասին 23.10.2019թ. թիվ 1539-Ա որոշումը։

Որպես իրավական հիմք՝ Իգոր Սագսյանը պահանջում էր իրեն վերականգնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Մոտ մեկ տարի տևած դատական գործընթացից հետո այս տարվա նոյեմբերի 29-ին վարչական դատարանը կայացրեց որոշումը։ Իգոր Սարգսյանի հայցը բավարարվեց, վարչապետի որոշումն անվավեր ճանաչվեց։ Դատարանի վճիռը ՀՀ վարչապետին պարտավորեցնում է Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնում, ավելին՝ նա պետք է վճարվի նաև հարկադիր պարապուրդի համար։

«ՀՀ վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Վճիռը կամովին չկատարելու դեպքում՝ այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»,- նշված է դատարանի վճռում։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Իգոր Սարգսյանի՝ աշխատանքից ազատելու որոշումը կապված էր Ամուլսարի խնդրի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular