Մալիշևան նշել է կորոնավիրուսից պաշտպանող համեմունքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆvz.ru-ն գրում է, որ ըստ «Жить здорово» հեռուստահաղորդման հաղորդավար և բժիշկ Ելենա Մալիշևայի նման պոպուլյար համեմունքը, ինչպիսին է սև պղպեղը, օգնում է մարդուն պաշտպանվել կորոնավիրուսից:
Նրա գործընկեր Անդրեյ Պրոդեուսը նշել է, որ պղպեղը պարունակում է պիպերին, որն ի վիճակի է արգելափակել SARS-CoV-2 կորոնավիրուսի այն սպիտակուցների գործողությունը, որոնք պատասխանատու են մարդու մարմնում վերարտադրության և ներթափանցման համար:
Մասնավորապես, ըստ մասնագետների, պիպերինը փոխազդում է SARS-CoV-2 կորոնավիրուսի «թագի» S սպիտակուցի հետ, և այն դադարում է գործել:
Մալիշևան հիշեցրել է նաև, որ կապսաիցինի պարունակության պատճառով պղպեղը ունի նաև հակամանրէային հատկություններ: «Եվ եթե «թագ» չկա, իսկ «թագ»-ը վիրուսը բջիջին միանալու «կեռիկներ» է պարունակում, ապա վիրուսը մահանում է»,- ասել է հեռուստահաղորդավարուհին:
Ավելի վաղ Մալիշևան ասել էր, որ գրիպը իր բնական սեզոնային բարձրացման ժամանակ երեխաներին հինգ անգամ ավելի շատ է սպանում, քան կորոնավիրուսը, ուստի դա «այնքան էլ վախենալու վարակ չէ»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը