ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ որոշել է հրաժարվել մարզպետի տեղակալի իր պաշտոնից։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի ընկերներ ու գործընկերներ։ Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից, որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի(փոխմարզպետի) իմ պաշտոնից։

Այս պաշտոնը պետականաշինության, ռեֆորմների, քաղաքական որոշումների կայացման որևէ լծակ իր մեջ չի պարունակում, միաժամանակ կաշկանդելով իմ գաղափարական, քաղաքացիական ազատ գործունեությունը։ Հասկանում եմ, որ նախկին ու ներկա, սև ու սպիտակ, կուսակցական ու կլանային բաժանումները մշտապես մասնատելով, պառակտելով ազգային ամբողջականությունը, չեն լուծել և չեն էլ կարող լուծել մեր առջև ծառացած խնդիրները, այդ իսկ պատճառով այժմ իմ ողջ կարողությունները ներդնելու եմ ազգային ինքնության և դրա հիմք հանդիսացող ազգային արժեհամակարգի վրա հիմնված նոր պետականության կերտման աշխատանքներին։

Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ գործընկերներին, ովքեր այս ընթացքում վստահել էին ինձ ու որոնց հետ աշխատել եմ՝ փորձելով օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Իրավիճակը ստիպում է մեզ գնալ արմատական փոփոխությունների, փոխմարզպետի պաշտոնից հրաժարումը ոչ թե պատասխանատվությունից խուսափելու ձև է, այլ ընդհակառակը՝ պատասխանատվություն ստանձնելու և ստեղված իրավիճակից հաղթական ելքեր ու քայլեր գտնելու այլընտրանք չունեցող միջոց։

Աստված մեզ օգնական, ամեն ինչ դեռ առջևում է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular