Երեխաները՝ արտակարգ իրավիճակում նույն ապրումներ են ունենում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեխաներն ամենախոցելի իրավիճակում են հայտնվում, երբ երկրում արտակարգ իրավիճակ է տեղի ունենում։ Նրանք իրադարձությունները հասկանում են իրենց ձևով և շատ հաճախ դժվարանում են պատկերացնել, թե իրականում ինչ է կատարվում իրենց շուրջը:
Պատերազմական իրավիճակում, երբ ողջ հասարակությունը գտնվում է հուզականության ամենաբարձր աստիճակի վրա, երբ ընտանաիքի, հարազատի կամ նույնիսկ անծանոթի կորուստը դառնում է ընտանեկան ողբերգություն, երեխաների արձագանքը կրկին կարող է տարբեր լինել: Ինչ վերաբերում է հարազատի կորստին, ապա դա ևս մեծ հարված է երեխայի հոգեկան ներաշխարհի համար, ուստի, մեծահասակները պետք է կարողանան իրենք իրենց օգնելուց բացի, օգնել երեխաներին հարազատի կորստի վիշտը որոշ չափով մեղմելու համար:
Հոգեբան Մարինե Պետրոսյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխաները վիշտը նույն ձևով են ընկալում, բայց իրենց զգացմունքներն այլ ձևով են արտահայտում: Նա խորհուրդ է տալիս երեխաների բոլոր հարցերին ճիշտ պատասխանել և իրավիճակն այնպես ներկայացնել, որպեսզի երեխայի համար հարազատի կորստի պատճառով առաջացած վիշտը հնարավորինս չվնասի երեխայի հոգեկան ներաշխարհը: Միջավայրը ևս պետք է օգնի երեխային հաղթահարելու կորստի վիշտը, իսկ ցանկացած հարցի պետք է տալ երեխայի տարիքին համապատասխան համարժեք պատասխան:
Արմինե Գրիգորյան