ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք «խնդրանքներով» ինչ ասել է՝ արել եք․ Քոչարյանի պաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը գրել է.

Որպես կանոն խոսքս միշտ կառուցում եմ առանց զգացմունքային արտահայտությունների այդ իսկ պատճառով՝ նոր եմ արձագանքում։ Հիմա հակիրճ․

1․ Երբ խոսում էինք, որ Նախագահ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է՝ դատախազները լուրջ դեմքով պնդում էին, որ չկա նման բան, սա պարզապես քրեական գործ է։ Լու՞րջ: Ձեր, հենց Ձեր՝ քաղաքական պատվերներ կատարող Դատախազներ՝ հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք «խնդրանքներով» ինչ ասել է՝ արել եք։ Հիմա հասկանալի է բոլորին, ինչի համար էիք ժամերով պայքարում, որ Քոչարյանը միայն մնա կալանքի տակ։ Հիմա հասկանալի է, որտեղից հայտնվեց աննա դանիբեկյանը և ինչի Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցիք ԴՈՒՔ և ԽԼԵՑԻՔ գործը իրանից։ Պարզ է՝ «խնդրել էին»։

2․ Երբ կորոնավիրուսի ամենավտանգավոր շրջանում աննա դանիբեկյանը ԱՆՀԵՏԱՑԵԼ էր, ասում էինք քաղաքական հետապնդում է՝ դատախազները լուրջ դեմքով պնդում էին, որ չկա նման բան, սա պարզապես քրեական գործ է։ Լու՞րջ: Հիմա հասկանալի է, որ աննա դանիբեկյանին «խնդրել էին»՝ անհետանալ և ինքը ինչպես միշտ չէր մերժել։ Մասնագետների համար պարզաբանեմ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ աննա դանիբեկյանները կարող են մի հատ «խնդրանքի» պայմաններում մի քանի ժամվա մեջ վերադարձնել անձնագիրը, իսկ «խնդրանքի» բացակայության պայմաններում նույնիսկ դատական նիստ չանել և պահել ՆԱԽԱԳԱՀԻ կալանքի տակ։

3․ Երբ շատերը ասում էին, որ պատահական չի ընտրվել Արցախը ազատագրած, մեր ՀՈՂԵՐԸ պահած, ՇՈՒՇԻՆ ՊԱՀԱԾ Նախագահի կալանքի օրը՝ ՄԱՅԻՍԻ 8, Դուք դատախազներ՝ ոչ մի խնդիր չէիք տեսնում։ Հիմա բոլորին հասկանալի է, որ երևի «կիրթ, կառուցողական» ինչ որ մեկը «խնդրել էր» այդ օրը նշանակել դատական նիստ։ Նկատել եք, որ օրերը շատ հետաքրքիր են միշտ ընտրվում՝ Մայիսի 8 Քոչարյանի կալանքի հարց, նոյեմբերի 9-ը դրոշի օր – Շուշի հանձնել, նոյեմեբերի 25 Քարվաճառ հանձնել – Մոնթեի ծնունդ։

4․ Ես ամաչում եմ, որ ես իրավաբան եմ, իրավաբանական գիտությունների թեկնածու եմ և Դուք ևս ունեք նույն կարգավիճակը, Դուք և աննադանիբեկյանները։

Հ․Գ․ Ես իմ Հայրենիքի բոլոր Նախագահների նկատմամբ միշտ ունեմ և ունեցել եմ բացառիկ հարգանք։ Իսկապես կարդացեք Նախագահ Տեր-Պետրոսյանի գնահատականը․․․։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular