ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ չի օգտագործում Ֆիլիպ Մորիսի ներուժը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռ իշխանավարության սկզբից ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը չեն կարողացել տարբերակել կարևորն անկարևորից, իսկ արդյունավետը՝ ջուր ծեծելուց։ Այս հանգամանքում քանիցս բախվել ենք տարբեր կոլապսային իրավիճակների՝ իրավական, տնտեսական, սոցիալական և առողջապահական։ Ավելին՝ հետպատերազմյան Հայաստանում ներկայումս ստեղծված է բավականին բարդ տնտեսական ու ֆինանսական իրավիճակ, որից դուրս գալու համար մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ են հարկավոր։

Օրերս հայտնի դարձավ, որ Կանադական կենսադեղագործական «Մեդիկագո» ընկերությունը, որը 30%-ով պատկանում է Ֆիլիպ Մորիսին, հայտարարել է, որ կարող է տրամադրել կորոնավիրուսի դեմ 76 մլն չափաբաժին պատվաստանյութ։ Դրանից բացի՝ նույն գործընթացի շրջանակներում կանադական դաշնային կառավարության Նորարարության, Գիտության ու Տնտեսական Զարգացման բաժինը $131 մլն կտրամադրի Մեդիկագոյին՝ աջակցելու պատվաստանյութի ընթացիկ մշակմանն ու կլինիկական փորձերին։

Թվում է, թե այս տեղեկատվությունը որևէ աղերս Հայաստանի հետ չպետք է ունենա, բայց արի ու տես, որ ունի, և բավականին մեծ. ՀՀ-ում գործում է Ֆիլիպ Մորիս ընկերության նմանատիպ խոշոր գիտահետազոտական կենտրոնը, որ բավական լուրջ ու խորքային գիտական հաստատություն է, սակայն այդ կառույցը իր իրական հնարավորությունների չափով ներկայացված չէ մեր պետության կյանքում, քանի որ մեր իշխանությունների ապիկարության և անտարբերության պայմաններում հայտված է լուսանցքում, ավելին՝ ոչ մի փորձ չի արվում այդ տրանսազգային կորպորացիայի լծակներն օգտագործել և լուրջ ներդրումային հոսքեր կազմակերպել։

Պատկերացնում եք, չէ՞, ինչ ներդրումների մասին խոսք կարող էր լինել, երբ վերոնշյալ կանադական ծրագրի օրինակով նմանատիպ ծրագրեր իրականացվեին նաև Հայաստանում, նամանավանդ, որ Ֆիլիպ Մորիսի հիմնած կենտրոնը առաջատար տարածաշրջանային գիտակրթական կենտրոն է և իշխանությունների կողմից համարժեք հարաբերությունների դեպքում կարող էր ֆանտաստիկ արդյունքներ ունենալ Հայաստանում...

Ընդհանրապես ուսումնասիրության արդյունքը ցույց է տալիս, որ մեր ապիկար կառավարությունը ոչ մի միջազգային կառույցի հետ աշխատելու և համագործակցելու շնորհք ու կարողություն չունի, տպավորություն է, որ գործ ունենք մանկամիտ, երկրի շահերին անհաղորդ խմբակի հետ։ Նրանք կարող են հրավիրել և հանդիպել ում ասես՝ շարքային շաքար ներկրողից մինչև Բանգլադեշում ՛՛բուդկա՛՛ աշխատացնող որևէ մեկը, կատարել անիմաստ, պոպուլիստական հայտարարություններ, սակայն անտեսել լրջագույն պոտենցիալ ունեցող և ապագային միտված խոշորածավալ ծրագրեր իրականացնող միջազգային լուրջ կառույցներին...

Հակառակը, այնպիսի օրենսդրական կարգավորումներ և նախագծեր են ներկայացնում ու կյանքի կոչում, որ երկրից կապիտալի արտահոսքի ալիքը հաջորդում է մեկը մյուսին։ Ըստ էության՝ իրենց փոքրոգությամբ ամեն ինչ արեցին, որ բոլոր միջազգային լուրջ խաղացողները մեր տնտեսության մեջ անտեսվեն ու իրենց զգան ոչ կոմֆորտ զոնայում։ Ակնհայտ է, որ եթե նման գերհզոր ընկերությունների հետ պատշաճ համագործակցվեր՝ փոքր ու սկսնակ կամ թեկուզ և օլիգարխիական հատվածի հետ հանդիպման կարիք չէր լինի։

Չի բացառվում, որ պատշաճ վերաբերմունքի և համագործակցության դեպքում՝ հնարավոր կլիներ նաև օգտվել կորոնավիրուսային այս պատվաստանյութի գործընթացից, ինչը իրականացվում է աշխարհի տարբեր գիտական կենտրոններում և կոնկրետ հսկայական օգուտ է բերում այդ երկրներին։ Նշենք, որ այս կառավարության համար նման գործելաոճը նորություն չէ, քանի որ նրանք նման կերպ վարվեցին նաև համաշխարհային հսկա հայտնի Pfizer դեղագործական ընկերության դեպքում, երբ Արսեն Թորոսյանի թեթև ձեռամբ արվեց ամեն ինչ՝ ընկերության Հայաստան մուտքը արգելափակելու և ՀՀ-ում դեղագործական հզոր գործարան բացելու նրանց ծրագրերը տապալելու համար...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular