ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայազն» կուսակցությունը միանում է «Միասնություն» համազգային շարժմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայազն» կուսակցության առաջիկա անելիքների, Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումների և կուսակցության՝ «Միասնություն» համազգային շարժմանը միանալու շուրջ, past.am-ը զրուցել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ.

-Պարոն Մկրտչյա՛ն, «Հայազն» կուսակցությունը, խորհրդարանում ներկայացված չլինելով հանդերձ՝ ակտիվորեն մասնակից է դառնում քաղաքական պրոցեսներին՝ տարատեսակ ակցիաների, ցույցերի միջոցով: Դուք հատկապես ակտիվորեն մասնակցություն ունեցաք «Էլեկտրիկ Երևան», «Սասնա Ծռեր» շարժումների ժամանակ, արդյոք չե՞ք պատրաստվում մեծ քայլով առաջ գնալ և մտնել պայքարի մեջ՝ ավելի հստակ քայլերով:

Բնականաբար, ինչպես ցանկացած կուսակցություն, «Հայազն»-ը ևս ստեղծվել է ընտրական պրոցեսների մասնակցելու նպատակով: Ստեղծման և գործունեության 3 տարիների ընթացքում «Հայազն»-ում կար ընտրությունների մասնակցության ձևաչափի մի տարբերակ, որը վերջին ամիսներին երկարատև քննարկումների արդյունքում մերժվեց, և մեր կուսակցական ընկերներից որոշները, ովքեր այդ ծրագրի ստեղծողներն էին, այսօր այլևս կուսակցությունում չեն: Կուզեի նշել, որ մենք իրոք շնորհակալ ենք այդ մի քանի ընկերներին՝ այս տարիների համագործակցության համար: Ճի՛շտ եք, կուսակցությունը հաճախ է եղել քաղաքացիական շարժումների կիզակետում, սակայն կա մի պարզ ճշմարտություն. բոլոր սոցիալական խնդիրները, որոնց դեմ մենք պայքարել ենք ու պայքարելու ենք, ունեն քաղաքական դրդապատճառներ: Ցավոք, ապրիլյան քառօրյա պատերազմը, «Սասնա Ծռեր»-ի հայտնի գործողությունը՝ իշխանությանն այդպես էլ ուշքի չբերեցին: Ամենաթողությունը վերջ չունեցավ, իսկ օդում կախված խնդիրները մինչ օրս էլ ունեցան միայն կոսմետիկ լուծումներ: Այդ առումով՝ 2017թ. ԱԺ ընտրությունները բավական ձեռնատու իրավիճակ է ստեղծում նոր որակի քաղաքական ուժերի համար: Մենք մեր ուժերի ներածի չափով նպաստելու ենք հնարավոր ընդդիմադիր կոնսոլիդացիաներին, և ինքներս էլ հանդես ենք գալու ընտրություններին՝ մասնակցության կոնկրետ ձևաչափով:

- Ձեր քաղաքական թիմը, բաղկացած լինելով հատկապես երիտասարդներից, ովքեր երբևէ քաղաքական տարբեր առուծախերի մեջ չեն սպառել իրենց, կարող են նոր և ավելի ազդեցիկ խոսք ասել հայաստանյան քաղաքական անցուդարձում, ինչպե՞ս եք պատրաստվում դա իրագործել:

Այսօր բոլորը խոսում են սերնդափոխության անհրաժեշտությունից. անգամ ՀՀԿ-ում են խոսում այդ մասին: Իհարկե, արդարացված պահանջ է, սակայն եթե փորձենք հասկանալ, թե ով ինչ է ընկալում սերնդափոխության տակ, կստացվի շիլա-փլավ: Հստակեցնելու համար ասեմ, որ մեր ձգտած սերնդափոխությունը բնավ կապ չունի «հարվարդյան երիտասարդներին» բերելու հետ: Ոչ էլ խնամի-ծանոթ-փեսա-բարեկամ կապերով իշխանության գալն ի նկատի ունենք: Կա հարթակի խնդիր, որտեղ մեր սերունդը կկարողանա ըստ արժանվույն դրսևորվել, և ցույց տալ իր ուժը: Այսօր մենք գտել ենք այն հարթակը, որտեղ լավագույնս կարող ենք ինքնարտահայտվել և մեր խոսքն ասել Հայաստանում ծավալվող քաղաքական կյանքում:

-Ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ Արման Վարդանյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «Միասնություն» համազգային շարժմանը: Բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների արդյունքում «Հայազն»-ը որոշում կայացրեց միանալ այդ շարժմանը, ո՞րն է Ձեր հաջորդ քայլը, ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը, որը նպատակադրվել եք իրականացնել:

Այո՛, իմ կողմից շատ հարգված մարդիկ, ովքեր նախաձեռնել են «Միասնություն» համազգային շարժումը, մեզ ևս առաջարկել են դառնալ շարժման միավոր: Երկար քննարկումների, գաղափարական ու տեխնիկական համաձայնեցումների արդյունքում՝ մեր կողմից առաջարկն ընդունվեց: Պլատֆորմը, որի վրա ձևավորվում է շարժումը, վերկուսակցական է, փորձում է դառնալ սերնդափոխության, առողջ գաղափարների և հաղթանակի ձևաչափ, ինչի հանդեպ կասկած չունեմ: Սովորաբար՝ նախընտրական դաշինքներն ու պլատֆորմները լինում են մեկ-երկու անձի շուրջ ձևավորված ու անձնական շահագրգռումներով: Այստեղ երկու խնդիրներն էլ բացառված են, որովհետև շարժումը կոչված է հենց լիդեր տեսակներին միավորելու՝ հանուն պետական և համազգային շահերի: Ես ամեն օր տեսնում եմ, թե շարժման շուրջ որքան ազնիվ ու պայքարող տեսակներ են հավաքվում:

Ես տեսնում եմ թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքը, և դա ինձ մեծ վստահություն ու էներգիա է տալիս: Հայաստանում դեռևս նման ձևաչափի շարժում չի ձևավորվել և ես վստահ եմ՝ «Միասնություն» համազգային շարժումը տոնելու է իր հաղթարշավը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular