ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Դարտ Վեյդերի դերակատար Դևիդ Փրոուզը

ՖՈՏՈ

85 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան, նախկին բոդիբիլդեր և մարզիկ Դևիդ Փրոուզը:

Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ նշելով, որ Փրոուզն առավել հայտնի է Դարտ Վեյդերի դերակատարմամբ «Աստղային պատերազմներ» եռերգության մեջ: Գլխավոր հակահերոսի դերը նա ստացել էր տպավորիչ հասակի և ուժեղ կազմվածքի շնորհիվ:

Ինչպես պարբերականը հայտնում է, դերասանն ամենից շատ հպարտացել է բրիտանական սոցիալական գովազդային արշավում մարմնավորած սուպերհերոսի դերով, որը քարոզում էր ճանապարհային երթևության կանոնների պահպանումը:

Այդ և այլ բարեգործական նախաձեռնություններին մասնակցության համար դերասանն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular