ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է հակադարձել չոր ու կոպիտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Հայաստանը հետախուզում է հայտարարել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի պատասխանատուին, որը պատերազմի օրերին «աչքի էր ընկել» հայերին մանուկից մինչև ծեր ոչնչացնելու վերաբերյալ իր գրառումով: Անմարդկային այդ գրառումը դարձավ միջազգային աղմուկի պատճառ: ՈՒԵՖԱ-ն օրերս կայացրել է այդ անձնավորությանը ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից ցմահ զրկելու, իսկ նրա ակումբին՝ 100 հազար եվրո տուգանելու որոշում: Միանշանակ արժե հարցնել ՈՒԵՖԱ-ին, թե ինչու են մեղմ գտնվել ակումբի նկատմամբ՝ հաշվի առնելով այն, որ բանականության և բարոյականության կանխավարկածի դեպքում ակումբը անհապաղ պետք է հեռացներ իր պաշտոնյային, ինչը, սակայն, չի արել: Հետևաբար՝ ՈՒԵՖԱ-ն թերևս պետք է առավել խիստ պատժեր, քան 100 հազար եվրոն, որ եվրոպացիները, թերևս, իրենք էլ վճարում են՝ որպես ադրբեջանական նավթի կամ գազի գնորդ: Այստեղ, թերևս, դեր է խաղացել և այն, որ ադրբեջանական նավթային ընկերությունը ՈՒԵՖԱ խոշոր հովանավորներից մեկն է, ինչի շնորհիվ, իհարկե, եվրոպական ֆուտբոլային չինովնիկությունը պատրաստ է աչք փակել շատ բաների վրա:

Հավանաբար, հարկավոր է անդրադառնալ Հայաստանի ՔԿ որոշմանը` պոտենցիալ մարդասպանին հետախուզում հայտարարելու առիթով: Ինչո՞ւ է նա Հայաստանից հետախուզում հայտարարված առաջին և միակ ադրբեջանցի պաշտոնյան: Ինչպես հայտնի է, Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ: Ընդ որում, այդ հետախուզումը հայտարարվել է նոյեմբերի 9-ի հրադադարից հետո: Այսինքն՝ Բաքուն անցել է հոգեբանական տեռորի մարդկանց նկատմամբ, որոնք, ըստ էության, հոգեբանական կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի համար: Ինչո՞ւ չկա ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական ու պաշտոնյա, որի հանդեպ հետախուզում է հայտարարել Հայաստանը: Պատճա՞ռ չկա: Արցախի դեմ գրոհը բավարար պատճառ չէ՞ այդ հետախուզումը հայտարարելու համար, էլ չասած թուրք պաշտոնյաների մասին:

Տեղին է ընդգծել, որ ռուսական մամուլում, օրինակ, հրապարակվել են տեղեկություններ, որ Արցախի դեմ պատերազմը Ադրբեջանից ղեկավարել են Թուրքիայի պաշտպանության նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը: Ընդհանրապես ավելորդ է թերևս խոսել, թե Հայաստանն ինչու և ինչպես մինչև հիմա միջազգային հետախուզում չի հայտարարել այն պաշտոնյաների հանդեպ, որոնք առնչություն են ունեցել մարդասպան Ռամիլ Սաֆարովի արդարացմանն ու հերոսացմանը՝ սկսած Ադրբեջանի նախագահ Ալիևից: Տրամաբանական է՝ միամիտ կլինի մտածել, թե հայտարարվելու էր հետախուզում և հետախուզվողին բռնելու էին և հանձնեին Հայաստանին: Սակայն խնդիրը բոլորովին այդ դաշտում չէ, այլ ընդհանրապես, միջազգային քաղաքականության մեջ իրավագիտակցության, իրավունքի ուժի պատկերացման, մտածողության ուղենիշների մասին: Մի բան, որը հիանալիորեն այս տարիների ընթացքում արել է Ադրբեջանը, երբ մենք, օրինակ, ծիծաղել ենք Արցախ այցելողների «սև ցուցակի» առնչությամբ՝ ըստ էության չպատկերացնելով, որ առաջին հայացքից դեմոնստրատիվ այդ քայլը, իրականում քաղաքականության տրամաբանության ձևավորման կարևոր դետալ է, որովհետև պետական քաղաքականության այդպիսի հարցերում չկան անկարևոր դետալներ: Պատերազմի պարտությունը միայն անօդաչուների կամ ՀՕՊ բավարար քանակի պակասից չէ, որ առաջանում է:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular