ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում. Վարդան Պետրոսյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավունք չունենք զինվորին մենակ թողնել, պետք է օրուգիշեր մտածենք, օր առաջ կարողանանք օգնել նրանց այնտեղից բերել: Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում: Այս մասին մտավորականնենրի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը:

Նա նշեց՝ հավաքը քաղաքական չէ: «Շատերը գուցե քաղաքական երանգ են տեսնում, կամ մտավախություններ ունեն: Թող չվախենան: Միգուցե այդ մտավախությունների պատճառով է, որ այնքան շատ մարդ չկար, ինչքան կարելի էր սպասել, բայց ես վստահ եմ, որ մարդիկ կշատանան՝ հասկանալով, որ պետք է մասնակցեն՝ օգնելու զինվորներին ու նրանց ընտանքիներին, որոնք ծանր հոգեվիճակում են»,-ասաց դերասանը:

Նրա դիտարկմամբ՝ հասարակության մեջ պառակտում կա, և դա ամենավտանգավոր բաներից մեկն է: «Չեմ կարող ասել՝ որտեղից սկսվեց: Վտանգավոր բանն այս պահին մեղավոր փնտրելն է, պետք է լուրջ վերլուծություն անել: Պարտությունից հետո այդպես լինում է: Պետք է կարողանալ պարտվել»,-ասաց նա:

Հարցին էլ՝ չկա՞ն պատասխանատուներ, Պետրոսյանն արձագանքեց՝ պետք է վերլուծություններ կատարել: «Նման պարագաներում, հեքիաթներ չպատմենք, բնականաբար առաջին պատասխանատուն մնում է կազմակերպիչը, իշխանությունը»,-ասաց նա:

Հարցին՝ այս հարցով համախմբում կլինի՞, Պետրոսյանը պատասխանեց. «Երբեմն ցավը հասնում է այն աստիճանի, որ մենք ստիպված համախմբվում ենք: Ցավով եմ ասում, բայց ցավը կարող է այն աստիճանի ուժեղանալ, որ մենք ուրիշ բանի մասին չմտածենք, որովհետև այսպիսի դաժան պարտությունից, կապիտուլյացիայից հետո անգամ, երբ տեսնում ես՝ մարդիկ ինչերի մասին են մտածում, իրար ինչերի մեջ են մեղադրում, ավելի վատին ես սկսում սպասել»,-ասաց նա:

Հարցին՝ ինչ է պետք անել պարտությունից հետո, Պետրոսյանն արձագանքեց, որ պարտությունից հետո նախ պետք է հասկանալ, որ պետք է ապրել. «Ապրելը նաև պարտականություն է, սա շատ կարևոր բան է: Ապրել նաև վատ, ծանր պայմաններում: Պետք է հիշել, որ մենք շատ ավելի ծանր պահեր ենք ապրել, մեր ժողովուրդը տարել է ծայրաստիճան ծանր բաներ: Սա շատ դժվար բան է, բայց պետք է ժողովրդին ոտքի կանգնեցնել»,-ասաց Վարդան Պետրոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular