ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակացույցը պատահական չէր ընտրված. դրա հիմնավորումները սկսում են երևալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակակցույցը պատահական չէր ընտրված և կարծես թե դրա հիմնավորումները սկսում են երևալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պատերազմի հիմնական նպատակը կարծես թե Իրանի սահմանն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելն էր ու պատահական չէր, որ ադրբեջանական զորքերն առաջին հերթին հենց Իրանի սահմանով շարժվեցին, իսկ բուն Արցախի տարածքն Ադրբեջանի բոնուսն էր, որքան կարողանար, այնքան էլ կգրավեր, կամ որքան թույլ գտնվեր իրենցքայլական ապազգային ռեժիմը: Այսինքը, հիմնական թիրախը Արցախի բուն տարածքը չի եղել:

Հիմա հետևենք Իրանի շուրջ ընթացող զարգացումներին:

The New York Times-ի տվյալներով, վերջերս, Թրամփի ավագ խորհրդականները նրան համոզել են չհարվածել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին: Նրանց թվում են եղել փոխնախագահ Փենսը, պետքարտուղար Պոմպեոն, ՊՆ պաշտոնակատար Միլլերը և գեներալ Միլլին, քանի որ այդ հարվածները կարող են վերածվել լայնամաշտաբ ռեգիոնալ պատերազմի: Սակայն, վերջերս, Պոմպեոն չի բացառել Իրանի հանդեպ հարվածներն, ասելով, որ դա կարող է տեղի ունենալ, եթե ամերիկացիների անվտանգության խնդիր առաջանալ ու նման որոշումը ԱՄՆ նախագահի իրավասության խնդիրն է:

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն օրերս Սաուդյան Արաբիա գաղտնի այցի է կատարել, որի մասին տվյալներ են սպրդում: կան տեղակատվական արտահոսքեր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է միանալ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին:

Մինչ այդ, Իրանի արտգործնախարար Զարիֆն զգուշացրել էր, որ Իրանի նկատմամբ հնարավոր հարվածները չեն մնա որպես լոկալ պատերազմ, այլ կվերածվեն լայնամաշտաբ ռեգիոնալ պատերազմի:

Հիա վերադառնանք մեր տարածաշրջան:

Օրերս Իրանում սպանվել է միջուկային ծրագրի ղեկավարներից մեկը՝ Մոհսեն Ֆահրիզադեն: Իրանը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին ու սպառնում է վրեժ լուծել: Մինչ այդ, տարիներ առաջ, սպանվել էր ևս մեկ գիտնական ու Իրանից հափշտակվել էր երկու բեռնատար գաղտնի փաստաթղթեր: Սակայն խնդիրն այն է, թե որ տարածքում են կազմակերպվում այդ գործողություններն ու որ սահմանով էր անցկացվել այդ բեռնատարները: Բեռնատարներն հատել էին Ադրբեջանի սահմանն, իսկ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իրանի դեմ հետախուզական գործողությունների համար որպես կենտրոն: Այս իմաստով հասկանալի է դառնում Երկրորդ Արցախյան պատերազմի ժամանակ Իսրայելի ռազմական ու մասնագտական աջակցությունն Ադրբեջանին :

Հիմա բոլորին հետաքրքրում է, թե մինչև եկող տարվա Հունվարի 20, մինչ Թրամպի հեռանալը, կսկսվի պատերազմ Իրանի դեմ, թե ոչ: Դրա հավանականությունը մեծ է: Նաև կարևոր է հասկանալ, թե այդ պատերազմի թատերաբեմում կլինի՞ Ադրբեջանն ու Իրանի սահմանում տեղակայվող սիրիացի իսլամիստներն որևէ դեր կատարելո՞ւ են, թե՝ ոչ: Նաև կարևոր է հասկանալ, Թուրքիան կներգրավվի՞ այդ պատերազմին, իսկ Իրանը կաջակցի՞ քրդերին, որպես պատասխան քայլ, թե ոչ ու բազմաթիվ այլ հարցեր են առաջանում, որոնց հանդեպ մենք, հասկանալի պատճառով, չենք կարող անտարբեր գտնվել:

Հ.Գ. Ինչո՞ւ է Իրանի միջուկային ծրագիրն այնդքան անհանգստացնում Իսրայելին: Իսրայելը տարածաշրջանում միակ միջուկային երկիրն է, որը նրա անվտանգության հիմնական երաշխիքն են: եթե Իրանը ստեղծի իր միջուկային համալիրն, ապա հասկանալի է, որ որպես պատասխան քայլ դա նույնպես կանեն Թուրքիան ու Սաուդյան Արաբիան, որոնք, ի դեպ, արդեն գաղտնի կերպով նախապատրաստական աշխատանքներ են այդ ուղղությամբկատարում։ Այդ դեպքում Իսրայելի անվտանգության միջուկային երաշխիքը հոդս է ցնդում: Դա Իսրայելի համար կյանքի խնդիր է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular