ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտությունը և տեխնոլոգիան նոր IQOS 3 DUOS-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենատարբեր ոլորտներում աշխատող աշխարհի խոշորագույն ընկերությունները, ներդրումներ են կատարում առաջատար տեխնոլոգիաների, նորարարությունների և գիտության մեջ: Այսպիսով, “Philip Morris International” ընկերությունը, առանց ծուխ սիգարետ ստեղծելու նպատակով, վեց տարի առաջ թողարկել է ծխախոտի տաքացման համակարգ՝ հայկական շուկայում նույնպես հայտնի IQOS-ը: Ներկայումս սարքավորումը օգտագործվում է աշխարհի 50-ից ավելի երկրների ավելի քան 14 մլն չափահաս օգտատերերի կողմից, իսկ համացանցում կարելի է հանդիպել IQOS-ի մասին բազմաթիվ դրական կարծիքներ: Միևնույն ժամանակ, ապրանքանիշը շարունակում է փոխվել և կատարելագործվել՝ ներկայացնելով նորացված մոդելներ, որոնցից վերջինը IQOS 3 DUOS-ն է: Լրագրող Իվան Ակիմովը Gazeta-ի իր հոդվածում նույնպես վերլուծել է նոր սերնդի սարքավորումը:

Այսօր IQOS-ը ներկայացված է հետևյալ տարբերակներով՝ IQOS 2.4 Plus, IQOS 3 Multi և IQOS 3 DUOS: Այն, ինչը միավորում է IQOS-ի անցյալի, ներկայի և ապագայի բոլոր մոդելները, գիտական մոտեցումն ու առաջատար տեխնոլոգիաներն են, որոնք ընկած են արտադրանքի մշակման հիմքում:

Իր առանց կրակի աշխատող արտադրանքի մշակման ժամանակ՝ “Philip Morris International”-ը հաշվի է առել որակի միջազգային ստանդարտները և առաջատար գիտական տեխնոլոգիաները: PMI-ը 120 մլն դոլարի ներդրում է կատարել սեփական գիտահետազոտական կենտրոնի կառուցման համար, որտեղ աշխատում է ավելի քան 400 գիտնական և ինժեներ: Ժամանակակից գիտական համալիրը գտնվում է Շվեյցարիայի Նեուշատել լճի ափին և հայտնի է The Cube անվամբ: Գիտական գնահատման ու նոր սերնդի արտադրանքի մշակման վրա ծախսվել է ավելի քան 7 մլրդ դոլար։

PMI-ը առանց կրակի սարքավորումների մշակումը սկսվել է դեռևս 1990-ական թվականներից: Ծխախոտի ջեռուցման համակարգ IQOS-ը հիմնվում է այն բանի վրա, որ ծխելիս՝ հիմնական վնասը հասցնում է այրման արգասիքը: Հենց այրումն է առաջացնում ծխախոտի ծխում հայտնաբերված բարձր ակտիվությամբ վնասակար քիմիական միացությունների մեծ մասը: Այդ պատճառով PMI-ի գիտնականների գլխավոր մշակումներից մեկը դարձել է Heat Control™ տեխնոլոգիան, որի շնորհիվ IQOS 3 DUOS-ի և սարքավորման այլ մոդելների օգտագործման ժամանակ այրում տեղի չի ունենում:

IQOS-ի աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ կերամիկայից պատրաստված տաքացնող սայրը վրայի պլատինի և ոսկու շավիղներով ներսից տաքացնում է ծխախոտային գլանակը։ Ըստ արտադրողի տվյալների` այս տեխնոլոգիան թույլ է տալիս լիովին բացահայտել ծխախոտի համն ու բույրը: Ոսկին և պլատինը ձևավորում են ջերմաէլեկտրական փոխարկիչ, որը թույլ է տալիս հստակ կառավարել ջերմաստիճանը՝ չթողնելով, որ այն գերազանցի 350℃-ը՝ այսպիսով կանխելով այրումը (սիգարետի այրման ջերմաստիճանը հասնում է 600-800℃-ի): Այդիսկ պատճառով IQOS օգտագործելիս՝ արտադրվող վնասակար նյութերի մակարդակը՝ սիգարետի համեմատ, նվազում է միջինում 95%ով։

Կարևոր է. սա չի նշանակում ռիսկի 95% նվազեցում: IQOS-ի օգտագործումը չի բացառում առողջության ռիսկերը:

IQOS ծխախոտի տաքացման համակարգը տևական և համակարգված աշխատանք է պահանջել, որը մինչ այժմ շարունակվում է: Հետազոտությունների, բազմակողմանի գիտական գնահատականի և առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ՝ սարքավորումը յուրաքանչյուր սերնդի հետ ավելի ու ավելի է կատարելագործվում: Սարքավորումների կատարելագործմանը մասնակցում են նաև չափահաս օգտատերերը: Ապրանքանիշը լսում է IQOS-ի մասին նրանց կարծիքները և, նրանց ցանկությունները հաշվի առնելով, բարելավում է մոդելները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular