ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է հայտնի շոկոլադը կոչվում «Ալյոնկա», ո՞ւմ նկարն է պատկերված․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ալ յոնկա» կաթնային շոկոլադը ստեղծել են ԽՍՀՄ-ում 1965 թվականին: Ավելի ուշ՝ սկսած 1966 թվականից, այն սկսել է արտադրվել հրուշակեղենի «Կարմիր հոկտեմբեր» գործարանում: Ի տարբերություն այլ շոկոլադների, «Ալ յոնկան» ունի «ճարպային», յուղալի համ: «Միավորված հրուշակագործներ» ընկերությունը հանդիսանում է շոկոլադի այդ ապրանքանիշի սեփականատերը: Նրա կազմի մեջ է ներառված մոտ 15 բավականին հայտնի ձեռնարկություն, օրինակ՝ «Բաբաևսկի հրուշակեղենի կոնցեռնը», «Կարմիր հոկտեմբերը», «Ռոտ ֆրոնտը» և այլն: Նման ապրանքանիշի շոկոլադ կարելի է գտնել նաև հետխորհրդային այլ երկրներում, ինչպես, օրինակ՝ ուկրաինական «Օլենկան», կամ բելառուսական «Սիրելի Ալենկան»:

«Ալ յոնկա» կաթնային շոկոլադի պատմությունը սկսվել է 1960-ականների սկզբին ԽՍՀՄ կառավարության կողմից ընդունված պարենային ծրագրով: Այն ուղղված է եղել երկրում մատչելի գներով զանգվածային կաթնային շոկոլադ ստեղծելուն: Մոսկվայի տարբեր գործարաններ, փորձելով համեղ շոկոլադ պատրաստել, սկսել են փորձեր անցկացնել: Համապատասխան բաղադրատոմսը մշակվել է «Կարմիր հոկտեմբեր» գործարանի մասնագետ-հրուշակագործների կողմից, որտեղ էլ այն սկսել են արտադրել 1964 թվականից: Հետագայում խորհրդային հրուշակեղենի շատ այլ գործարաններ ևս սկսել են արտադրել «Ալ յոնկա»: Առաջին «Ալ յոնկայի» վրա պատկերված էր կապույտ գլխաշորով մի աղջնակ, հետագայում հայտնվել է աղջնակ շնիկով և նապաստակով, հետո էլ աղջնակ քանոնով և այլն:

«Ալ յոնկա» շոկոլադն իր անունը ստացել է ի պատիվ առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի դստեր: Հատուկ ուշադրության է արժանի «Ալ յոնկա» շոկոլադի նկարն ընտրելու պատմությունը: «Կարմիր հոկտեմբեր» գործարանի կողմից արտադրված առաջին շոկոլադի դիզայնն ի սկզբանե նվիրված է եղել տոնական օրերի (մայիսի 1, մարտի 8), և աղջնակի պատկերը բացակայել է: Այնուհետև գործարանը որոշել է մշակել «Ալ յոնկա» շոկոլադի ֆիրմային նկարը: Նույնիսկ առաջարկ է եղել այդ նպատակով օգտագործել հանրահայտ նկարիչ Վասնեցովի «Ալ յոնուշկա» կտավը: Բայց դա հակասում էր այդ ժամանակվա նորմերին, փաթեթավորման վրա վերարտադրություններ տեղադրելու համար անհրաժեշտ էր հատուկ թույլտվություն: Շոկոլադի փաթեթավորումը նախագծելու համար անհրաժեշտ էր աղջնակի լուսանկար, և գործարանի ղեկավարությունը հայտարարում է մրցույթ, որի մասին մարդիկ իմանում են «Երեկոյան Մոսկվա» թերթից: Մրցույթի հաղթող է ճանաչվում գործարանում աշխատող նկարիչներից մեկի դստեր լուսանկարը:

Ալեքսանդր Միխայլովիչ Գերինասը հենց այն նկարիչն է, որը բոլորի հետ միասին մշակել է շոկոլադի փաթեթավորման ձևավորումը: Նա լուսանկարել է իր դստերը (անունը՝ դարձյալ Ալ յոնկա), երբ նա եղել է 8 ամսական: «Ալ յոնկան», որն այժմ ծանոթ է բոլորին, հայտնվել է 1966 թվականին և տասնամյակների ընթացքում ձևավորումը էական փոփոխության չի ենթարկվել, չնայած հետագայում հայտնվել են տարբեր գործարանների արտադրած մոտ 50 նոր «Ալ յոնկաներ»: Դա շարունակվել է այնքան ժամանակ, մինչև «Կարմիր հոկտեմբեր» գործարանը «Ալ յոնկան» դարձրել է իր բրենդը՝ վերջապես այդ շոկոլադը դարձնելով միայն իրենը: «Ալ յոնկա» անվանումով շոկոլադների այլ տեսակներ (պնդուկով, չամիչով, նուշով և այլն) սկսել են արտադրվել 2000 թվականից: Ընդ որում, շոկոլադի փաթեթավորումը մի փոքր փոխվել է: Սկզբում շոկոլադի մեկ սալիկը եղել է 100 գրամ, հետո սկսել են արտադրել 15, 20, 60 և 200 գրամանոց սալիկներ: Այս ապրանքանիշի տակ նաև սկսել են պատրաստել շոկոլադե կոնֆետներ, որոնց վրա ևս առկա է նույն աղջնակի պատկերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular