ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարսով Ռուսաստան հասնելու ինչ մեխանիզմ է գործում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ։ ՀՀ քաղաքացիները մարտ ամսից ի վեր, ինչ աշխարհում մոլեգնեց կորոնավիրուսը, զրկվեցին Վրաստան եւ Վրաստանով Ռուսաստան մեկնելու հնարավորությունից։ Թեպետ ՌԴ-ն բացել է սահմանները, ու օդային ճանապարհով կարող են մեկնել, սակայն ցամաքայինով, որն անցնում է Վրաստանով, անհնար է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ասացին՝ Լարսի անցակետը փակ է ուղեւորափոխադրումների համար․ «Խնդիրն այն է, որ վրացական կողմը փակել է Վրաստան-Հայաստան եւ Վրաստան-Ռուսաստան սահմանը՝ պայմանավորված կորոնավիրուսով»։

Հայ-վրացական եւ վրաց-ռուսական սահմանը կարող են հատել միայն բեռնատարները։ Մեզ ասացին, որ ցամաքային ճանապարհով շարքային քաղաքացիները Ռուսաստան կարող են մեկնել միայն որպես բեռնատարի վարորդ՝ բեռնափոխադրման անվան տակ։ Այսինքն՝ կարող են մեկնել միայն համապատասխան վարորդական իրավունք ունեցող տղամարդիկ, որոնք բեռնատար են վարում։

Մեխանիզմը հետեւյալն է․ այստեղից վերցնում են որեւէ բեռնատար մեքենա, լրացնում բեռնափոխադրման համապատասխան թղթերը եւ այն վարելով՝ մեկնում Ռուսաստանի Դաշնություն։

Լարսի անցակետը հատելուց հետո բեռնատարը թողնում են ՌԴ տարածքում, այլ մեքենայով մեկնում իրենց ուզած քաղաքը։ Բեռնատարն էլ մեկ ուրիշ վարորդ հետ է բերում Հայաստան։ Սա բավականին թանկ հաճույք է, մեզ ասացին՝ մոտ 500 հազար դրամ է նստում բեռնատարով նման մեկ այցը Ռուսաստան, եթե, իհարկե, իրականում բեռնատարի վարորդ չես։

Այս ամիսներին շատերը ճարահատյալ դիմել են այս քայլին՝ նման խոշոր գումար վճարելով ՌԴ մեկնելու համար։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular