ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շեշտակի նվազելու է հացի, մսի և կաթնամթերքի արտադրությունը. Հայաստանն ու Արցախը՝ պարենային անվտանգության խնդրի առաջ. News.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի մեծ մասի կորստի արդյունքում Հայաստանն ու Արցախն առաջիկայում ունենալու են պարենային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, առաջին հերթին՝ հացի առկայության և գնաճի խնդիր։ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ պարենային անվտանգությանը սպառնացող վտանգները թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի համար ընդհանուր են։

«Պետք է խոսել ընդհանուր վտանգների մասին։ Վերջիվերջո, մենք չենք կարող այստեղ կուշտ լինել, իսկ Արցախում բնակվող մեր հայրենակիցները՝ սոված։ Առաջին վտանգը հացահատիկի հնարավոր դեֆիցիտն է։ Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան արտադրում է մոտ 200 հազար տոննա հացահատիկ, իսկ Արցախի Հանրապետությունում արտադրվում էր 150 հազար տոննա հացահատիկ այն տարածքներում, որոնք այլեւս հայկական ուժերի վերահսկողության ներքո չեն։ Այսինքն մենք կորցրեցինք Հայաստանում արտադրվող հացահատիկի 75 տոկոսի չափ հացահատիկ։ Հայաստանը տարեկան ներկրում է մոտ 250 հազար տոննա հացահատիկ։ Այսինքն մեր սպառումը մոտ 450 հազար տոննա էր, որից 150 հազար տոննան այլևս չի լինի։ Հիմա մենք ստիպված ենք դա գնել արտասահմանից, ընդ որում՝ արտարժույթով։ Հաշվի առնելով, որ դոլարի փոխարժեքն աճում է և էլի աճելու է, ուղղակի կանգնելու ենք նախ հացի առկայության խնդրի առաջ»,- ասել է նախկին նախարարը։

Խաչատրյանը հիշեցրել է Լարսի ճանապարհով հացահատկի ներկրման հարցում Վրաստանի կողմից նախկինում հարուցած խոչընդոտները, որոնք լուրջ ազդեցություն էին թողնում ներքին շուկայի վրա։

«Բացի այդ, հիշեք կորոնավիրուսով պայմանավորված հիմնական արտահանող երկրների ձեռնարկված՝ հացահատկի արտահանման սահմանափակումների մասին։ Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության դեպքում, ճիշտ է, ԵԱՏՄ-ին չէր վերաբերում, բայց սահմանափակումներ կային։ Նման պայմաններում , երբ չգիտենք, թե հաջորդ տարի ինչ է սպասվում, ունենալու ենք հացի առկայության եւ հացի գնի խնդիր։ Իսկ հացը եթե թանկացավ, ամեն ինչ թանկանալու է»,- ասել է նա։

Արթուր Խաչատրյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմին անցած արոտավայրերի և դրա արդյունքում անասնագլխաքանակի նվազման խնդրին։

«Արցախի և Հայաստանի՝ արդեն սահմանակից դարձած որոշ շրջաններում, օրինակ Քարվաճառում, Սյունիքում զարգացած էր անասնապահությունը։ Գլխաքանակի մեծ մասը կորավ։ Համաձայնագրի ստորագրումից հետո մեզ զանգահարում էին մարդիկ, ովքեր անասնապահական տնտեսություններ ունեին թե՛ ազատագրված տարածքներում, թե՛ Արցախում, եւ ասում էին, որ մեր անասնագլխաքանակը չենք կարողանում տեղափոխել։ Ցավոք, կառավարության արձագանքը ադեկվատ չէր, եւ մարդկանց որեւէ աջակցություն չի տրամադրվել։ Իսկ ինչ էլ որ տրամադրվել է, եղել է ոչ բավարար։ Այսինքն մենք կունենանք նաեւ մսի եւ կաթի կորուստ,- ասել է նախկին նախարարը։

Հարցին, թե հետագա տարիների համար ի՞նչ եղանակով է հնարավոր լուծել պարենային անվտանգության խնդիրը, Արթուր Խաչատրյանը պատասխանել է.

«Պարենային անվտանգության ռազմավարությունը եթե կար, թղթի վրա ինչ-որ մի բան էր։ ցավոք, չկա։ Հայաստանի Հանրապետությունը անկախության օրվանից վարել է ազատական քաղաքականություն, ավելի կոնկրետ՝ ձեռքերը լվացել է տնտեսությունից։ Տարիներ շարունակ գյուղացուն իր խնդիրների հետ թողել են միայնակ։ Վերջին երկու տարում գյուղոլորտում վարված քաղաքականությունը ագրոբիզնեսին աջակցող է եղել, գյուղացիական տնտեսությունները, որոնք տալիս էին գյուղական արտադրանքի մեծ մասը, դուրս էին մնացել կառավարության աջակցության ծրագրից»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular