ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, անվտանգության մարմիններում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին։

Համբարձումյանը հիշեցրեց իր պաշտոնանկությունից հետո՝ նոյեմբերի 12–ին հրապարակած մտահոգությունները՝ ընդգծելով, որ մնում է նույն կարծիքին։ 

«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում քաղաքական ուժերը, այդ թվում՝ վարչապետը, կներկայացնեն իրենց մոտեցումները, որոնք գուցեև ընդունելի լինեն ժողովրդի համար։ Միայն արտահերթ ընտրությունների արդյունքում է հնարավոր ձևավորել նոր՝  լեգիտիմ իշխանություն և երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,–հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8–ին Միքայել Համբարձումյանը հրաժարական էր ներկայացրել՝ ազատվելով  ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից։ Օրեր անց Համբարձումյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության  գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում»–նշել էր Միքայել Համբարձումյանը

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular