ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրարից 2-3 մետր հեռավորության վրա տեղակայված են հայկական և ադրբեջանական բանակի ներկայացուցիչները». պատգամավորներն այցելել են Սոթքի հանքավայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Սոթքի ոսկու հանքավայրի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպման էին եկել ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը: Նրանք բարձրացան հանքավայրի տարածք՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվում այնտեղ: Վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրավիճակը:

«Այստեղից մոտ 3.5 կմ հետո մեր հայրենիքը՝ Հայաստանը, ավարտվում է: Այնտեղ արդեն 2-3 մետր հեռավորության վրա տեղшկայված են հայկական և ադրբեջանական բանակի ներկայացուցիչները»,- ասաց Զոհրաբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ փորձել են հասկանալ, թե ո՞ւր են տեղափոխվել Քարվաճառի դարպասները, որտեղո՞վ է անցնելու սահմանը:

«Այս պահին այնտեղ միայն զինվորներն էին, նրանք այդ հարցին պատասխանել չեն կարող: Թե Ադրբեջանական սահմանը ինչքա՞ն է մտնելու դեռևս մեր հայրենիքի մեջ, այս պահին դժվար է ասել, տարբեր թվեր են ասում՝ 2 կմ, 4 կմ, որ իրենք գալու են առաջ: Դա նշանակում է, որ Սոթքի հանքավայրի մի հատված մնալու է Ադրբեջանի տարածքում: Թիվ չեմ հնչեցնի, տոկոս չեմ հնչեցնի, բայց այնտեղ, կարծես թե, բավականաչափ մեծ տոկոս հանքավայրի, որը ՀՀ ամենախոշոր հարկատուներից մեկն էր, մնում է այլևս ադրբեջանական հատվածում: Մեր հույսը էլի մնում է  հայ զինվորը, հայ բանակը: Մենք հեռվում տեսանք ռադիոլոկացիոն սարքով մեքենա, որը երևի թե պետք է…. ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս պետք է անեն այդ սահմանազատումը, բայց, որ 3 կմ այն կողմ մեր հայրենիքն այլևս ավարտվում է, դրվելու է «Հայաստան վերջ», դա միանշանակ է, դա այդ պայմանագրի արդյունք էր»,- ասաց Զոհրաբյանը:

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ սահմանը պաշտպանում է մեծաթիվ զորք:

«Մենք անվտանգ ենք, հայկական զինուժը պաշտպանում է գոնե եղած սահմանները, և մենք կարող ենք հանգիստ քնել: Այս պահի արձանագրումը սա է, թե ի՞նչ կլինի հետո, չենք կարող ասել»,- ասաց Թովմասյանը:

Պատգամավորները նշեցին, որ չնայած ադրբեջանական զորքն իրենցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր, նրանք լուռ հետևում էին: Թագուհի Թովմասյանը հանքավայրի աշխատակիցների հետ զրույցում ասաց.

«Հանքն այս կողմից աշխատելու է: Ոնց դուք աշխատել եք, նույն կերպ գնալու եք գործի»:

Նա նաև նշեց, որ հանքավայրը Ռուսաստանի կապիտալն է, և նրանք ավելի շատ են շահագրգռված, որ այն գործի: Այս մասին Թովմասյանը զրուցել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular