ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տանձի մասին կարևոր տեղեկություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բուժիչ նամակներ

Երկիր մոլորակի վրա տարածված հնագույն բույսերից մեկն է։ Կա կարծիք, որ տանձի առաջին մշակովի տեսակները բուծվել են հին Պարսկաստանում և Հունաստանում։ Անհերքելի փաստ է, որ տանձի որոշ տեսակներ հնագույն ժամանակներից մշակվել են Հայաստանում. օրինակ, տանձենի Թախտաջյանի տեսակը հանդիպում է միայն Կենտրոնական և Հարավային Այսրկովկասում, ՀՀ Արարատի մարզում (Խոսրովի անտառ, Միլի գետի հովիտ, Ալիմարդան)։

Կովկասի անտառներում, գրեթե ՀՀ բոլոր անտառների տարբեր հողակլիմայական պայմաններում աճում է տանձենի Կովկասյանը (Pyrus caucasica)։ Ավելի մեծ տարածում ունի տանձենի սիրիականը` Փոքր Ասիա, Կովկաս, Կիպրոս, Սիրիա, ՀՀ Վայքի և Մեղրու վերին լեռնային գոտու կաղնեբոխային անտառներում։ Խոսրովի անտառում, Գեղարքունիքի, Արագածոտի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լուսավոր, չոր անտառներում և քարքարոտ լանջերին աճում է տանձենի ուռատերևը (P. sali cifolia), որը տարածված է Հյուսիսային Իրանում և Կովկասում։

Ըստ հնէաբանների` տանձենի Թախտաջյանը մեր հեռավոր նախնիների համար հանդիսացել է որպես արժեքավոր պտղատու տեսակ։ Տանձենու մյուս վերոգրյալ տեսակները և հատկապես կովկասյանը մեծ հետաքրքրություն են ներկայացնում տանձենու նորանոր մշակովի տեսակներ ստանալու համար։

Ըստ ժամանակակից դասակարգման` բնության մեջ աճում է տանձենու 33 տեսակ, որոնցից մեկն անվանվել է P. armeniacifolia։

Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Փայտանյութի, ինչպես նաև տանձենու պտղի մեջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքից։
Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ. Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։

Քիմիական բաղադրությունը
Տանձենի սովորականի պտուղը պարունակում է ճարպեր (120 մգ` 100 գ հումքի մեջ), որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին։
Բարենպաստ են կալցիումի (9 մգ` 100 գ հումքի մեջ), մագնիումի (7 մգ), ֆոսֆորի (11 մգ), կալիումի (119 մգ) փոխհարաբերակցությունները, տանձի պտղի և տերևի եփուկներն օգտակար են օստեոխոնդրոզի և հոդացավերի դեպքում։ Տանձը խորհուրդ է տրվում ուտել ճաշելուց 30-40 րոպե հետո։ Տանձի մեջ համեմատաբար քիչ է նատրիումը (1-2 մգ), այն նպաստում է աղի և դժվարամարս ուտեստների յուրացմանը։

tandz01

Տանձը պարունակում է մոտավորապես հավասար քանակի պղինձ և ցինկ (0,08 մգ և 0,1 մգ` 100 գ հումքի մեջ, 0,17 մգ երկաթ, 4,2-10 մգ ասկորբինաթթու և 5 մկգ վիտամին K, որոշ տեսակներում` զգալի քանակությամբ ֆոլիաթթու, այլ վիտամիններ։
Չորացրած, հատկապես անտառային տանձենիների պտուղները շատ օգտակար են գիրության, շաքարային դիաբետի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, շագանակագեղձի բորբոքման դեպքում, այս հիվանդությունների բուժման համար հարկավոր է ցինկ, կարևոր է, որ տանձի մեջ նաև պղինձ է պարունակվում, քանի որ այդ երկու տարրերը (Cu և Zn) անտագոնիստներ են։

Պղինձը և ֆոլիաթթուն նպաստում են երկաթի յուրացմանը
Տանձենու պտուղը պարունակում է 0,4 տոկոս սպիտակուցներ, 2,5-3 տոկոս բջջանք, 0,33 տոկոս ոչ օրգանական նյութեր, մինչև 10 տոկոս շաքարներ, հիմնականում` մրգաշաքար, որի յուրացման համար ինսուլին չի պահանջվում։
Տանձի պտղում պարունակվում են մոտ 0,3 տոկոս օրգանական թթուներն, հիմնականում` խնձորաթթու), որը 2 անգամ քիչ է, քան լոլիկում, դեղձում, 2,5 անգամ քիչ է, քան խաղողում, և ավելի քան 4 անգամ քիչ է` քան ծիրանի, սալորի, բալի, խնձորի մորու, սև հաղարջի պտուղների (հատապտուղների) մեջ և այլն։ Նման առանձնահատկության շնորհիվ` տանձը տրոհում է երիկամների օքսալատային և ուրատային քարերը։

Ժողովրդական դեղատոմսեր
Հայ բժշկապետերն արաբական արշավանքների ժամանակներից օգտագործել են տանձի պտղից ստացված պատրաստուկները` որպես վերքամոքիչ, ջերմիջեցնող միջոց, բուժել են թոքերի հիվանդությունները, կոկորդի ցավը։ Իմացել են, որ տանձը հագեցնում է ծարավը, դադարեցնում է սրտխփոցները, ամրացնում է սիրտը և ստամոքսը, պակասեցնում է դեղին մաղձը։ Ամիրդովլաթը գրել է. «Տանձի սերմերը ճիճվաթափ հատկություն ունեն, տերևներն օգնում են փափուկ խոցերի դեպքում։

Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Ասում են, որ տանձի վրայից չի կարելի ջուր խմել։ Տանձը վնաս է խիթերի դեպքում։ Օգնում է լուծի դեպքում և օգտակար է ստամոքսի համար։ Եթե տանձը չորացնեն, եփեն և ջուրը խմեն, լուծ կառաջացնի»։
Շագանակագեղձի բորբոքում. Մանրացրեք տանձի չիրը։ 150 գ հումքը 10 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ, 4 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, շարունակեք` մինչև վիճակի բարելավումը։ Նույն կերպ բուժվեք միզաքարային հիվանդության դեպքում, խմեք ուտելուց առաջ։
Անեմիա. 300-400 գ տանձը մանրացրեք, խառնեք 15-20 գ մեղրի հետ։ Կերեք 100 գ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։
Ցիստիտ. Կիսեք տանձը, վրայից ցանեք 1-2 գ շաքարավազ, եփեք ջեռոցում։ Կերեք օրը 300-500 գ։
Թոքախտ. 15 գ տանձի չիրը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 4 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Սուր բրոնխիտ. 5 մլ մասուրի օշարակը լուծեք 200 մլ տանձի հյութի մեջ։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։ Հազի դեպքում կերեք խաշած կամ ջեռոցում եփած տանձ։
Շաքարախտ. Խմեք 50-ական մլ տանձի հյութ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Սուր գլխացավ. Դրեք թրջոց տանձի թունդ եփուկով։
Սնկային հիվանդություններ. 150 գ տանձի տերևը 5 րոպե եփեք 500 մլ լ ջրում, քամեք, դրեք թջոց։
Սուր թունավորում. Յուրաքանչյուր ժամը մեկ կերեք 50-ական գ լավ հասունացած քաղցր տանձ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular