ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` շամպայն Կրիստալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր կան մեծ քանակությամբ տարատեսակ ալկոհոլային խմիչքներ՝ յուրաքանչյուրի համար ըստ ճաշակի և գույնի: Բայց կան հատուկ տեսակներ, որոնք հասանելի չեն բոլորին: Եվ գինու արդյունաբերության մեջ հայտնվել է աշխարհահռչակ «հեղուկ ոսկին»: Այն հարյուր տոկոսով արդարացնում է իր անունը: «Crystal Louis Roederer» շամպայնը ունի ոսկե գույն, իսկ գինը այնքան մեծ է, որ հասանելի է միայն գինու իսկական հավաքողներին կամ հարուստ մարդկանց: Այս ըմպելիքը ինչպես Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Երկրորդի, այնպես էլ հայտնի Քվենտին Տարանտինոյի սիրելի ընպելիքներից մեկն է եղել: Շամպայնը աշխարհում ամենատարածված գինիներից մեկն է,  չնայած այդ ըմպելիքի ոչ բոլոր տեսակները կարելի է այդպես կոչել: Շամպայնը կարող է լինել միայն չոր գինին ֆրանսիայի Շամպայն նահանգից: Այնտեղ այն արտադրվում է կրկնակի խմորման եզակի տեխնոլոգիայի միջոցով, իսկ արտադրության համար օգտագործվում են խաղողի երեք տեսակներ: Այլ տեխնոլոգիայի օգտագործմամբ խմիչքները կարելի է անվանել միայն փրփրուն գինի: Crystal-ը իսկական շամպայն է և համապատասխանում է բոլոր այդ պահանջներին:

Իսկ հիմա ավելի մանրամասն Crystal շամպայնի պատմության մասին: Այն սկիզբ է առել 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին: Հենց այդ ժամանակ է հիմնադրվել Լուի Ռոդերերի շամպայնի տունը, որի անունով էլ այն կոչվել է: Նրա նկուղների գինիները մեծ պահանջարկ են ունեցել, և նույնիսկ դրանցից մեկը՝ բրյուտի շիշը, 1876 թվականին հայտնվել է Ռուսաստանի մեծ կայսր Ալեքսանդր Երկրորդի սեղանին: Սա շրջադարձային պահ է դարձել ինչպես Լուի Ռոդերերի կյանքում, այնպես էլ նրա գինեգործության զարգացման պատմության մեջ, քանի որ նոր շամպայնը շատ է դուր եկել ցարին և նա հրամայել է այդ ժամանակից ի վեր իր սեղանին գինիներ մատուցել բացառապես Լուի Ռոդերերից: Բոլոր պալատականները հետևել են Ալեքսանդր Երկրորդին, ինչը բերել է այդ խմիչքի անհավանական ժողովրդականություն: Այդ ժամանակ «Լուի Ռոդերեր»-ից գինիներ ունենալը դարձել է նրբագեղության և ոճի մարմնացում: Բացի այդ, ցարը հրամայել է իր նախընտրած շամպայնը շշալցնել միայն բյուրեղապակյա անոթների մեջ: Այդ ժամանակից ի վեր հայտնվել է այդ ըմպելիքի հայտնի անունը «Crystal Louis Roderer», և պիտակի վրա հայտնվել է զինանշանը: Այս ժողովրդականությունն ու հաջողությունն առանց պատճառի չեն եղել, քանի որ շամպայն պատրաստելու նույնիսկ դասական բաղադրատոմսն է բարելավվել: Որպես հումք օգտագործվել են միայն Շամպայնի խաղողի այգիներում աճեցված  Premier Cru կամ Grand Cru դասի Շարդոն և Պինո Նուար տեսակի խաղողներ: Անգամ կահավորել են առանձնահատուկ բերքի գինիների հատուկ նկուղ, որը լինում է տասը տարվա ընթացքում 1-3 անգամ: Այն տեղակայված է Ռեյմսում:

Գինու համար պարտադիր հնեցման ժամանակահատվածը նույնպես ավելացվել է և դարձվել է 6,5 տարի: Դա այդ շամպայնին զարմանալի համ է հաղորդում: Բացի այդ ցիտրուսների, խնձորի և նուշի նոտաներով ըմպելիքի ծաղկային-մեղրային բույրը դարձել է այդ շամպայնի ամենահաճելի հատկություններից մեկը: 20-րդ դարի սկզբին արտադրվող բյուրեղապակյա շամպայնի մեծ մասը վաճառվել է Կայսերական արքունիքին, և «Լուի Ռոդերեր» տունը դարձել է ռուսական գահի գինիների պաշտոնական մատակարարը: Իր եզակի տեխնոլոգիաների, ինչպես նաև տասնամյակների ընթացքում ամենաբարձր որակի շնորհիվ Crystal Louis Roederer շամպայնը այսօր կարող է վստահորեն կրել աշխարհի լավագույն գինիներից մեկի կոչումը: Այդ ըմպելիքի տարեկան վաճառքը կազմում է ոչ ավելի, քան 2.5 միլիոն շիշ, ինչը համեմատաբար փոքր ցուցանիշ է: Սա ապրանքանիշի սեփականատերերի կողմից կանխամտածված քայլ է, և նպատակաուղղված է պահպանել գինու որակի պահանջվող մակարդակը: Միայն թե շշերն արդեն ոչ թե բյուրեղապակուց են, այլ ապակուց:

Հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն իր ֆիլմերում բազմիցս խոսել է այն մասին, որ մինչ Crystal-ի բույրը ճաշակելը չի ​​սիրել շամպայն: Իսկ Պոլ Վերխովենի նկարում այդ գինին կոչվում է «սուրբ ջուր»: 2011 թվականից Լուի Ռոդերերի տնից Ռուսաստան առաքումները դադարեցվել են: Դա տեղի է ունեցել դատական ​​գործի հետ կապված, որի հայցվորը եղել է «Սոյուզպլոդոիմպորտ» ընկերությունը: Նրանց դուր չի եկել այն, որ շամպայնի Crystal անվանումը նման է ռուսական արտադրության «Կրիստալ» օղուն: Դատարանը բավարարել է հայցը: Բայց այս ամենը, ամենայն հավանականությամբ, չի կանգնեցնի Crystal շամպայնի իսկական գիտակներին, որոնք կարող են իրենց թույլ տալ իրենց 1000 եվրոյով մեկ շիշ «հեղուկ ոսկի» գնել և վայելել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular