ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշել եմ հրաժարվել պատգամավորի մանդատից, Երևանի ավագանու անդամի մանդատից, դուրս եմ գալիս նաև ՔՊ-ից․ Մեսրոպ Պապիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը տեղեկացրել է ավագանու մանդատից հրաժարվելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու իր որոշման մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նա տեղեկացրել է նաև, որ չի վերցնելու ԱԺ պատգամավորի մանդատը, որը Սիրելի ընկերներ,

Վերջին ժամանակներս` հրադադարը հաստատելուց հետո, ապաակտիվացել էի ֆեյսբուքյան հարթակից՝ փորձելով հեռու մնալ տեղեկատվական «աղմուկից»։ Մնալով ինքս իմ մտքերի հետ, փորձեցի վերաարժեքավորել և վերաիմաստավորել շատ սկզբունքներ և արժեքներ։ Նաև մտորել պատերազմի, պատերազմում մեր պարտության խորքային պատճառների և ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի մասին։

1994-ից մինչ օրս, մենք՝ կենտրոնանալով ներքին քաղաքական պրոցեսների վրա, կորցրել էինք զգոնությունը և կապը արտաքին աշխարհաքաղաքական գործընթացների հետ, և թվում էր, թե պատերազմը հեռու է ու այն երբեք մեր դուռը չի թակի։ Հիմա հետին հայացք սևեռելով, հասկանում ես, որ մեր բոլոր ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները այնքան մանր, ճղճիմ և աննշան են թվում համեմատած արտաքին աշխարհում ընթացող պրոցեսների հետ։ Այդ աշխարհաքաղաքական պրոցեսների և դրանց լուրջ չվերբերվելու արդյունքից է, որ հայտվեցինք այս ծանր իրավիճակում։

30 տարի շարունակ մենք շարժվել ենք կեղծ օրակարգերով՝ իշխանություն, ընդդիմություն, իշխանափոխություն, հեղափոխություն և այլն։

Այնինչ, մինչ մենք քնած էինք, սահմանից այն կողմ վայրենիները ուժեր էին կուտակում և մեր երեխաների արյանն էին տենչում։

Միակ մեր օրակարգը պետք է լինի սուվերեն և հզոր պետություն ստեղծելը, իսկ դրա համար պետք է խորքային, արժեքային փոփոխություններ իրականացնել հիմնված ազգային գաղափարախոսությունների վրա։

Նման փոփոխություններին անհնար է հասնել ներկա քաղաքական-կուսակցական համակարգով։

Դեռ 2012 թվականից, ակտիվ ներգրավված եմ եղել քաղաքական պրոցեսների մեջ, իմ հնարավորությունների սահմաններում փորձել եմ անել ամենահնարավորն ու անհնարինը, ձգտելով արդարության, բարեփոխումների ու մեր երեխաների համար լավ ապագայի։ Պայքարս միշտ եղել է արդարության ու օրինականության հասնելու համար։

Ինչևէ։

Այսօր ԿԸՀ-ից ինձ հայտնեցին ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում իմ հաջորդը լինելու մասին լուրը։

Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև կայացրել եմ որոշում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։

Իմ ինքնաբացարկները պայմանավորված են նրանով, որ ներքին քաղաքական պրոցեսները այսուհետ ինձ միայն հետաքրքրում են բացառապես որպես արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մի մաս, իսկ ընդունելով պատգամավորի մանդատը, կրկին հայտնվելու էի իշխանություն-ընդիմություն մրցավազքի փակ շղթայի մեջ, կրկին արտաքին և միակ թշնամիները ստվերվելու էին, իսկ զգոնությունս պակասելու։

Վերջին երկուս ու կես տարվա ընթացքում, լինելով Երևանի ավագանու անդամ, փորձել եմ անել հնարավորինս իմ լիազորությունների շրջանակներում թեթևացնելու համար Երևանցիների կյանքը։ Անգնահատելի եմ համարում ավագանու այլ անդամներից այս ընթացքում ստացածս փորձը և շնորհակալ եմ յուրաքանչյուրից։

Հ.Գ. Այժմ ժամանակն է մոտենում խոսել՝ երկար խոսել, խոսել մեր սխալների մասին, խոսել գաղափարախոսությունների մասին, խոսել մեր ապագայի մասին և գտնել այն ուղղին, որը կբերի հաղթանակների»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular