ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի պաշտպանության բանակը նոր հաղորդագրություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճանաչենք մեր հերոսներին Բուժծառայության համակարգի ներկայացուցիչներ, լեյտենանտ Կոնստանտին Թորոսի Մակարյանը, մայոր Անահիտ Ջոնի Գալստյանը, սերժանտ-պայմանագրային Սիրուն Սլավիկի Գրիգորյանը, ծառայող Սյուզաննա Յուրիի Աբրահամյանը, ենթասպա Դավիթ Սլավիկի Հարությունյանը իրականացրել են վիրավոր զինծառայողների ախտորոշումներ՝ բարդ մարտական պայմաններում, հակառակորդի հրետակոծության տակ անզգայացրել, վերակենդանացրել ու փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր: Հարավային ճակատային գծում, հակառակորդի թիկունքում սեփական կյանքը վտանգի ենթարկելով, լարված ու անելանելի իրավիճակում արագ կողմնորոշվել ու արդյունավետ գործողություններ է իրականացրել մայոր Վաչագան Գավրիլի Գրիգորյանը:

Պահեստազորային Հարություն Հակոբի Հակոբյանը մարտական դրվագներից մեկում նետվել է առաջ՝ խրամատի մյուս հատվածում հակառակորդի գերակայող ուժերի դեմ մարտնչող իր ընկերներին օգնության:

Թշնամու գերազանցող ուժերի հարձակումը ետ մղելու ժամանակ, վերջիններիս ներթափանցումը մարտական դիրքի թիկունքային հատված կասեցրել է ավագ լեյտենանտ Մկրտիչ Խաչատուրի Վարդանյանը:

Սերժանտ-պայմանագրային Հակոբ Արշակի Սարգսյանը մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ, անօդաչու թռչող սարքի միջոցով բազմաթիվ ուղղություններում կատարել է մարտական խնդիրներ՝ հրամանատարությանը փոխանցելով ճշգրիտ ու կարևոր հետախուզական տվյալներ, որոնք նպաստել են յուրային ուժերի հետագա քայլերին:

Մարտական գործողությունների ընթացքում ենթակա ստորաբաժանումների և հրամանատարության միջև անխափան կապ ապահովելու գործում աչքի են ընկել սերժանտ-պայմանագրային Հարություն Հովիկի Մուսայելյանը, ավագ լեյտենանտ Դավիթ Թելմանի Ղուկասյանը, եֆրեյտոր-պայմանագրային Երվանդ Վլադիմիրի Գրիգորյանը, կրտսեր-սերժանտ պայմնագրային Մանուկ Ռոբերտի Դոլուխանյանը, սերժանտ-պայմանագրային Արմեն Ֆրեյդունի Օհանյանը, սերժանտ-պայմանագրային Լևոն Սերգեյի Մուսայելյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Ռոբիկի Հայրապետյանը, սերժանտ-պայմանագրային Վոլոդյա Աշոտի Օհանյանը, ավագ լեյտենանտ Ռոման Վագիֆի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Արթուր Նիկոլայի Խուրշուդյանը, սերժանտ-պայմանագրային Սերգեյ Սիմոնի Սիմոնյանը, սերժանտ-պայմանագրային Դավիթ Ռոբերտի Դանիելյանը: Փառք մեր հերոսներին:

Պաշտպանության բանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular