ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի իրական էլիտան՝ ազգի սերուցքը, գիտական շրջանակն է պահանջում Փաշինյանի հրաժարականը. «Իրատես»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Երբ երկրի ղեկավարն իր ծննդավայր Իջևանում ընդամենը բողոքի մի ակցիա զսպելու համար հայ­տարարում է. «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին», երբ առատ արյուն խժռելու վամպիրային հակումը բավարարելու նպատակով Արցախում արյան ծով է սարքում ու էլի չի հագենում, երբ 5000 ընտիր երիտասարդներ է սպանում, 10 հա­զարից ավելի ջահելների խեղում ու հաշմանդամ դարձնում, երբ 200-ից ավելի գերիների հենց այս պահին խոշտանգում, նվաստացնում, ծաղրում է թշ­նամին ու որպես «ավար» պատրաստվում ցուցադ­րելու Բաքվում իրենց հաղթանակի շքերթի կապակ­ցությամբ, իսկ վարչապետ կոչվածը մատը մատին չի տալիս, ի՞նչ եք կարծում, նրա վրա շա՞տ մեծ ազդե­ցություն կթողնի այն փաստը, որ այսօր կառավարու­թյան շենքի դիմաց նրա հրաժարականի պահանջով մարդիկ հացադուլ են անում:

Նշենք, որ ի տարբերություն բողոքի մյուս ձևերի, հացադուլը միակն է, որի ժամանակ Փաշինյանը չի կարող իրավապահ համակարգի, այդ թվում՝ չինա­կան տարբերանշաններով նինձյաների միջոցով «ասֆալտին փռել», ոստիկանական բաժին տանել հացադուլ անողներին: Նրանց դեմ ոչ մի «զենք» վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը չի կարող կիրառել, բայց և հստակ է նրան ընդհանրապես չի հուզի, եթե անգամ ողջ ազգը հացադուլի նստի, հյուծվի ու մահանա:

Այս օրերին Փաշինյանի միակ խնդիրն ըմբոստա­ցողներին հնարավոր ու անհնար միջոցներով չեզո­քացնելն է, այսինքն՝ լիովին ամլացնել հասարակու­թյանը, որպեսզի ոչ ոք չսպառնա իր իշխանությանը: Առաջիկա վեց ամիսների համար էլ ներկայաց­վող «ճանապարհային քարտեզի» ողջ իմաստն այն է. որ ժամանակ ունենա զսպելու ցույցերը և շարու­նակի ոչինչ չանել, բայց մնալ աթոռին կառչած: Հանուն ճշմարտության ասենք՝ այսօր Հայաս­տանում միակ օղակը, որն օրնիբուն «աշխատում» է, իրավապահ համակարգն է, բայց միայն մեկ ուղղու­թյամբ. հետապնդել ընդդիմադիրներին, ձերբակա­լել, խուզարկել նրանց բնակարանները, ընտանիքի անդամներին ևս ներքաշել այդ ամենի մեջ, այդպիսով առավել մեծ ճնշում գործադրել նրանց վրա: ՈՒ լուծել «ամենակարևոր» հարցը՝ մանդատից զրկել Գագիկ Ծառուկյանին, որովհետև նա հերիք չէ մեղա­վոր է Շուշին սկուտեղի վրա Ալիևին հանձնելու հա­մար, դեռ ավելին, պատգամավորի մանդատ ունենա­լով, մահացու մեղք ունի երկրի առկա ողբերգական վիճակի, ազգի ողնաշարը ջարդելու, ամբողջ աշխարհում հայի ազգային արժանապատվությունը ոտնատակ տալու, կռվող հայ զինվորին որպես դա­սալիք մատուցելու և այլ մահացու մեղքերի մեջ:

Եվ այսպես, Փաշինյանը չի պատրաստվում հե­ռանալու և անգամ... ՏԱՍՍ-ին տված իր հարցազ­րույցում «հիմնավորում» է վարչապետական աթո­ռին իր սոսնձվելը . «Հասարակությունը համաձայն է, որ երբ ստորագրվեց փաստաթուղթը, որևէ այլընտ­րանք չկար», ասել է հայ հանրությունը գիտեր, որ այս իրավիճակում Արցախը ծախելուց բացի՝  ուրիշ այլընտրանք չկար: Չգիտեմ, թե վարչապետի աթոռն ուզուրպացրածի «մատուցած» հասարակությունն ինչ բաղադրություն ունի, բայց հստակ է մի բան. նրա հրաժարականը պահանջում է Հայաստանի իրական էլիտան, այսինքն՝ ազգի սերուցքը, գիտական շրջանակները: ԵՊՀ գիտական խորհուրդը, ԳԱԱ-ի նախա­գահությունը հայտարարությամբ են հանդես եկել և պահանջել Փաշինյանի հրաժարականը: Եթե ազգի մտածող հատվածը դեմ է այս վարչապետին, ուրեմն առավել ծանրակշիռ էլ ո՜վ կարող է լինել: Հավանա­բար Փաշինյանը սպասում է «Ջոնի բրջոնիի» հրա­ժարականի պահանջին: Ի դեպ, սփյուռքի 2 տաս­նյակ կառույցները ևս պահանջում են նրա հրաժա­րականը, բայց այս անգամ էլ նրա համար վճռորոշ է միայն Գլենդելի Քիսոյի, Կարաբինայի ու տրանսգենդեր Մելի անձնական խնդրանքը:

Երևի հենց ամենայն հայոց գերագույն դավաճա­նի առնչությամբ է մարգարեացել Հովհ. Թումանյանը, երբ գրել է «Բերանն արնոտ Մարդակերը էն անբան» հայտնի քառյակն ու դեռևս 102 տարի առաջ նոյեմ­բերյան այս օրերին արձանագրել մերօրյա ընկածի ճակատի գիրը. «ՈՒ հեռու է մինչև Մարդը իր ճամ­փան»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular