ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության ղեկը ստանձնած անձինք պետք է կարողանան հասարակությանը հուզող հարցերին տալ օպերատիվ ու հստակ պատասխաններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռ պատերազմը չի ավարտվել և այն ինչ ուենք, ընդամենը հրադադարի մասին համաձայնագիր է: Դեռ ահռելի աշխատանք կա անելու ռամզագերիների և անհետ կորածների մասով, որի շուրջ ձևավորված տեղեկատվական վակումը սկսել է խեղդել բոլորին:

 Մյուս կողմից զինվորների ծնողներն ու հարազատները իրավացիորեն ցանկանում են օր առաջ տեղեկություն ստանալ իրենց զինվորների մասին: Այսինքն՝ հայտարարված հրադադարից անցել է արդեն 17 օր և մինչ օրս ո՛չ պատերազմի հետևանքներն են չեզոքացվել, ո՛չ էլ դեռևս հաջողվել է ինչ-որ հարց լուծել, իսկ զինվորների մասին տեղեկությունները կամ սակավ են, կամ` ընդհանրապես չկան: Այս պայմաններում օր-օրի ավելանում է լարվածությունը հասարակության շրջանում, քանի որ մարդիկ մի կողմից իրենց խաբված են զգում, մյուս կողմից ամենօրյա ռեժիմով նոր միջադեպերի պատճառով նորանոր տհաճ անակնկալ տեղեկության մասին են իրազեկվում:

Այս հեղհեղուկ հրադադարի պայմաններում, թեև առաջնային հարցը կառավարությանը պատասխանատվության կանչելը պետք է լինի, բայց այդ ամենից առաջ դեռևս իշխանության ղեկը ստանձնած անձինք պետք է կարողանան հասարակությանը հուզող հարցերին տալ հստակ պատասխաններ, քանի որ ամեն ինչից առաջ գործ ունենք մեր հարյուրավոր զինվորների անորոշ ճակատագրերի ու մեր հայրենիքի ապագային սպառնացող իրողությունների հետ:

Հայարփի Հովակիմյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular