ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական ԶՈւ–ն պղծել է հուշակոթողները, հայ զինվորների գերեզմանները. դատախազություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պատերազմի ընթացքում և հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի ԶՈւ–ն պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ է ոչնչացրել, վնասել կամ պղծել։

«Մասնավորապես, սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը, հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Նրանք պղծել են եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ: Նմանատիպ «վարքագծի» զոհ են դարձել Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ոչնչացվել է Շուշիի «Կանաչ ժամի»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը և զանգակատունը: Նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն էլ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները պղծել ու վնասել են Արցախի Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկեղեցու խաչը։ Նրանք պղծել են նաև Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ նստելով դրա վրա։

ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO), ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությամբ և պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ։

Նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով (ագրեսիվ պատերազմ), 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ զինված ընդհարումների ժամանակ), 391-րդ հոդվածի 3-րդ մասով (անգործություն կամ հանցավոր հրամանի արձակում զինված ընդհարման ժամանակ), 387-րդ հոդվածի 1-ին մասով (պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառել), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով (սպանություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular