Դուք բոլորից վատն եք, որովհետև ձևացնում էիք, որ ատում եք նախկիններին, իսկ իրականում երազում էիք նրանց նման լինել. Աննա Նորիկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖեյսբուքյան օգտատեր Աննա Նորիկյանը գրում է.
Գիտեք էս ընթացքում ի՞նչ դարձավ ակնհայտ՝ դուք հազար անգամ ավելի նյութապաշտ եք, քան ձեր սիրած նախկինները։
Բացատրեմ
Ձեր քաղաքական բոլոր հռչակած սկզբունքները՝ ընտրական օրենսգիրք, սահմանադրություն, ինքնիշխանություն դուք ուրացաք և կենտրոնացաք ունեցվածքի վրա։ Ընդ որում, ստեղծեցիք արտոնյալ ու ոչ արտոնյալ ունեցվածքի պատրանք։Ասենք՝ Ծառուկյանինը լափած էր, Ալեքսանյանինը՝ մաքուր աշխատած։ ՀՀԿ-ականների ատկատները կեղտոտ կաշառք էր, ձերը՝ արդար պարգևավճար։ Դուք օխլոսի կուրացած աչքերին դեմ տվեցիք էդ երկակի ստանդարտը և նա հավեսով այն ընդունեց, մինչ մտածող մարդիկ տարակուսած մնացին։
Ձեր նյութի հանդեպ ագահությունը երկար ժամանակ սեփական վարկը փակել չկարողացող վրիժառուների հրճվանք էր և օխլոսը միացավ այդ հրճվանքին:
Դե իսկ վերջին ծղոտը արհավիրքից հետո, զոհերից հետո, ամոթալի կապիտուլացիայից հետո կոմպյուտերի և օծանելիքի կորուստը սգացող մարդու ելույթն էր։
Դուք բոլորից վատն եք, որովհետև ձևացնում էիք, որ ատում եք նախկիններին, իսկ իրականում երազում էիք նրանց նման լինել: