ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իմ անմիջական ղեկավարը պետնախարարն ու Արցախի նախագահն են, այս պահի դրությամբ տարհանման պաշտոնական հրահանգ ես չունեմ, որոշ գործողություններ կատարվում է միմիայն իրավիճակից ելնելով եւ իմ պատասխանատվության ներքո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

«Մարդիկ ուզում են տեղափոխվել, մենք էլ վառելիքով եւ այլ  միջոցներով օգնում ենք, որ տեղափոխվեն, որովհետեւ վարկած կա, որ ադմինիստրատիվ ղեկավարումը կամ կմնա ադրբեջանցիներին, չնայած դա արդեն իսկ այս պահին հստակ է, որ այդպես չի լինի, ամեն դեպքում երեւի թե կլինի ռուսական, կամ չի լինի ադմինիստրացիա, ուղղակի այստեղ ո՛չ հայ բնակչություն կլինի, ո՛չ ռուս բնակչություն, բայց սա հստակ ինֆորմացիա չի»,- նշեց Մուշեղ Ալավերդյանը:

Երեկ՝ նոյեմբերի 25-ին Քաշաթաղի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան էջում հայտարարություն արվեց, սակայն քիչ անց այն հեռացվեց։ Ըստ այդ հաղորդագրության, պաշտոնապես հայտարարեցին,  որ ոչ մի բնակչի չի հրահանգվել մինչեւ նոյեմբերի 30-ը Բերձորը լքել, եւ շրջանառվում է վարկած, թե իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

«Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝  ոչ ոքի չէինք կարող հրամայել, որ լքեն քաղաքը․․․»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հաղորդագրությունը հրապարակվելուց որոշ ժամանակ անց հեռացվել։

«Աշխատակցուհին, որը դա արել է, կարծում եմ՝ մոտ ապագայում աշխատանքից կհեռացվի»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ հաղորդագրության թե՛ տեղադրումը, թե՛ հեռացումը համաձայնեցված չի եղել իր հետ։

«Դա դեզինֆորմացիա է եղել»,- շեշտեց նա։

Ովքե՞ր են այդ վարկածը շրջանառել՝ հարցին Մուշեղ Ալավերդյանը չպատասխանեց, պատճառաբանելով, թե ինքն իրավունքը չունի պաշտոնյաների կամ որեւէ այլ  հստակ աղբյուրը նշելու։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ Բերձորում ճամպրուկային տրամադրություններ են,  բնակիչներն իրենց իրերն են հավաքում, որ հեռանան իրենց քաղաքից։ Բերձորի բնակիչները թիվն ըստ նրա՝ 2200-ն է։

«Այս պահին փորձում ենք ժամանակավոր կացարաններով ապահովել, հետագայում, երեւի բոլորին կտեղափոխենք Ստեփանակերտ։ Այս հարցին հստակ չպատասխանեմ, որովհետեւ մինչեւ ամսի 1-ը կհասկանանք իրավիճակը, հետո կփորձենք այդ մարդկանց սոցիալական խնդիրներով զբաղվել, եթե, իհարկե, Աստծո կամոք ողջ լինենք»,- ասաց նա։

Ինքն անձամբ չի պատրաստվում հեռանալ Բերձորից, որովհետեւ չի ուզում։ Կա՞ն էլի ցանկացողներ, որոնք չեն ուզում գնալ Բերձորից, ըստ Ալավերդյանի՝ կլինեն։ Ասում է՝ «Բերձորում վտանգավոր չի լինելու, բայց ինֆորմացիան այնպիսինն է, որ մարդիկ չպետք է մնան»։

«Ամեն դեպքում Բերձորը չի հանձվում ադրբեջանցիներին»,- նկատեց նա՝ ընդգծելով չգիտի, թե ում է հանձնվում։

Մուշեղ Ալավերդյանը հրաժարվեց ասել, թե ո՞ւմ է անցնելու Բերձոր քաղաքի կառավարումը, «որպեսզի խուճապ չտարածի»։

«Ամեն դեպքում չի բացառվում, որ Բերձորի կառավարումը մնա հայկական»,- ասաց նա, ապա հավելեց բանակցությունները շարունակվում են։ Իսկ թե ո՞ւմ հետ են բանակցությունները շարունակվում, Մուշեղ Ալավերդյանը դա էլ չգիտի, միայն նշում է․

«Այն կողմերի հետ, որոնք շահագրգռված են  եւ որոշակի պատասխանատվություն կամ որոշակի լծակներ ունեն նմանատիպ հարցերը վերջնականապես որոշելու»։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել էր, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular