Մենք վստահում ենք թուրք զինվորին. Գյանջայի բնակիչներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtopwar.ru-ն գրում է, որ թուրքական լրատվամիջոցները են նյութեր հրատարակել Ադրբեջանում թուրքական բանակի ռազմական ներկայության խնդրի վերաբերյալ: Մասնավորապես, հիշեցնում են, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (Խորհրդարան) վավերացրել է Ղարաբաղ զինվորականներ ուղարկելու մասին Նախագահի հրամանագիրը:
Թուրքական A Haber հեռուստաալիքը, որի թղթակիցը գտնվում է Ադրբեջանի Գյանջայում գրում է, որ 102 տարի անց թուրքական բանակը վերադառնում է Կովկաս: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշումից հետո այլևս խոչընդոտներ չկան թուրք զինվորականների Ադրբեջան, և մասնավորապես Ղարաբաղ ժամանելու հարցում: Դրան հաջորդում է ադրբեջանական Գյանջա քաղաքի բնակիչների շրջանում անցկացված հարցումը: Մասնավորապես ցուցադրվում է զրույցը տեղի մի թոշակառուի հետ: Գյանջայի 70-ամյա բնակիչը թուրք թղթակից Քերիմ Ուլակին ասում է, որ ինքը պատրաստ է «շատ բան զոհաբերել, միայն թե թուրք զինվորները մտնեն Ղարաբաղ»: Կամ թուրք թղթակիցը բացահայտ եթեր է հեռարձակում միայն հարվածներ ստացած Գյանջայի բացահայտ թուրքամետ հարցված բնակիչների հայտարարությունները, կամ այսօր Ադրբեջանում դա քաղաքացիների ճնշող մեծամասնության կարծիքն է:
Ահա հատվածներ Քերիմ Ուլակի փողոցային բլից հարցազրույցից ադրբեջանական քաղաքի բնակիչների հետ. «Թուրքերն ու ադրբեջանցիները եղբայրներ են, թուրքերը մեզ շատ օգնեցին Օսմանյան կայսրության ժամանակ, Էրդողանն էլ է հիմա օգնում, մենք վստահում ենք ոչ թե ռուս զինվորին, այլ թուրքին»:
Ներկայումս դեռ թուրքական զորքերը խորհրդարանի կողմից հրամանագրի վավերացումից հետո պաշտոնապես մուտք չեն գործել Ադրբեջանի տարածք: Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ իրականում թուրքական զորամիավորումը երկար ժամանակ է, ինչ գտնվում է Ադրբեջանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը