ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռուսական Свободная Пресса-ն տեսանյութ է հրապարակել Արցախի կարևորագույն պատմամշակութային կոթողներից մեկի՝ այժմ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Դադիվանքի վերաբերյալ:

Լրագրողի հետ զրույցում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես Հովհանիսյանը նշել է.«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին, որ նրանք եկել են պաշտպանելու այս հայկական կրոնամշակութային արժեքը: Ես մնալու եմ եկեղեցում, աղոթելու եմ իմ ժողովրդի համար: Մեր վանքը շարունակելու է իր գոյությունը, աշխատանքը և շարունակելու է ծառայել իր ժողովրդին: Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահները կպաշտպանեն մեզ, որպեսզի վանքը շարունակի գոյություն ունենալ, աշխատել: Դեռևս չեմ լսել, որ ինչ-որ այլ միջազգային օգնություն առաջարկվի մեզ: Հարևանների (ադրբեջանցիների) հետ ոչ մի կապ և պայմանավորվածություն չի եղելմ եկեղեցու մասով, ես շարունակում եմ իմ աշխատանքը: Խնդրում եմ, որ ինքներդ նայեք, գնահատեք, կա՞ այստեղ որևէ ադրբեջանական բան, տեսնո՞ւմ եք: Այս եկեղեցին 2000 տարվա պատմություն ունի»,-ասել է վանահայրը:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են  համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular