ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանի «վրացական սինդրոմը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է` Վրաստանում խորհրդարանի ընտրության ավարտին զուգահեռ տեղի է ունենում կորոնավիրուսի համաճարակի կտրուկ բռնկում: Հարևան երկրում օրական արձանագրվող դեպքերի թիվը վերջին օրերին հասնում է մինչև 4 հազարի, օրական մահերը հասնում են չորս տասնյակի: Վարակակիրների ցուցանիշը հատել է 100 հազարի սահմանն ու ավելանում է: Դա տեղի է ունենում այն Վրաստանում, որն ամռանը համարվում էր համաճարակի դեմ պայքարի էտալոն: Հարց է առաջանում, թե ինչ պատահեց, որ Վրաստանը չդիմացավ ու պայթեց: Հայկական տիրույթում ստացվող տեղեկատվության համաձայն՝ գերլարված են աշխատում հիվանդանոցները, որտեղ չկա ազատ տեղ: Պատահակա՞ն էր արդյոք, որ վարակի բռնկումը զուգորդվեց խորհրդարանի ընտրության ավարտին, թե՞ Վրաստանի կառավարությունը անում էր հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի մինչև հոկտեմբերի վերջ և նոյեմբերի սկզբին նախատեսված ընտրության ավարտը համաճարակը չունենա այնպիսի ծավալում, որը կբերի քաղաքական հետևանքի, կբարձրացնի ընդդիմության շանսն ու կնվազեցնի «Վրացական երազանքի» վերընտրությունը:

Համենայն դեպս հետաքրքիր էր, որ արդեն հոկտեմբերի 31-ին մոտ սկսեց նկատվել աճը, ինչը, սակայն, դեռևս խիստ հեռու էր այնպիսին լինելուց, որ կփոխեր քաղաքական տրամադրությունն ու կազդեր մի քանի օր անց տեղի ունենալիք ընտրության վրա: Այս ամենին զուգահեռ, սակայն, իսկ ի՞նչ կարող է սպասել Վրաստանին այժմ: Արդյոք դա կարո՞ղ է բերել ապակայունացման՝ հաշվի առնելով այն, որ երկրի ընդդիմությունը գոհ չէ «Վրացական երազանքի» հաղթանակի փաստից և արել է անգամ բողոքի փորձեր՝ արժանանալով ուժային դիմադրության: Արդյո՞ք կորոնավիրուսը կարող է աճել այնպիսի հետևանքով, որ «շրջի» ընտրության արդյունքը: Հատկապես, որ Վրաստանի համար սպառնալից է ոչ միայն վարակը, այլև ռեգիոնալ ռազմաքաղաքական միջավայրը:

Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային կյանքի վերջին ամիսների փորձը, համաճարակն ու համաշխարհային քաղաքական միջավայրը քայլում են «ձեռք ձեռքի» տված: Հենց այդ «համատեղ» քայլքի հետևանք էր թերևս նաև Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմը, որն արմատապես փոխել է ռեգիոնը և ստեղծել իրավիճակ, երբ հայկական տարածքների հաշվին ռեգիոնալ հերթական բաժանումն արած Թուրքիան և Ռուսաստանը արդեն իսկ կարող են սկսել բաժանման ենթակա դիտարկումները այլ՝ այս դեպքում Վրաստանի ուղղությամբ: Ընդ որում, «Վրացական երազանքը» հստակ կանխազգում է վտանգը, ինչով պայմանավորված էր երկրի վարչապետ Գախարիայի հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում: Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ եկել է Վրաստանում ԱՄՆ ներկայությունը մեծացնելու ժամանակը:

Մյուս կողմից, սակայն, Նահանգները կարծես թե կոնկրետ արձագանք չտվեց երկրում ամերիկյան ռազմակայան հիմնելու գաղափարին: Ինչպե՞ս կվերաբերվի դրան Բայդենի վարչակազմը: Մինչ այդ, Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը ռեգիոնալ խաղաղության երաշխավորն են: Դա ինչ-որ իմաստով նաև Վրաստանի դատավճիռ է, որին Էրդողանը Հայաստանի հետ միասին դուրս է դնում ռեգիոնալ որոշումներից: Միևնույն ժամանակ, Վրաստանի հարցում ամեն ինչ, կարծես թե, արդարացի է: Վերջին հաշվով, Թբիլիսին ինքն է տարիներ ի վեր դիրքավորվել ոչ իբրև ռազմավարական խաղի պատրաստ պետություն, այլ որպես թուրք-ադրբեջանական տարանցիկ միջանցքի, որը նաև անխափան գործեց Հայաստանը խաղից դուրս դնելու պատերազմի ընթացքում: Իսկ ինչպես ասում են՝ «ոչ մի բարի գործ չի մնում անպատիժ»:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular