ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական կոլափսին ընդառաջ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շատ մասնագետների բնորոշմամբ՝ ավելի քան երկու տարի շարունակվող տնտեսական ճգնաժամը հասավ ֆինանսական շուկային՝ վերջին օրերին հայկական դրամը սկսեց սրընթաց արժեզրկվել։ Նորեմբերի 24-ի դրությամբ 1 դոլարի դիմաց 510-520 դրամի միջակայքում է հայտնվել։ Տեղեկացնենք, որ բառացիորեն մի քանի օր առաջ այդ ցուցանիշը գտնվում էր 480-490 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում։ Այսինքն, մի քանի օրվա ընթացքում հայկական դրամը կտրուկ արժեզրկվել է՝ ավելի քան 5 տոկոսով։ Ավելորդ չէ նշել, որ փոխարժեքի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Եթե հաշվի առնենք, որ դոլարի ամրապնդման արտաքին ազդակներ գործնականում չկան, իսկ նոյեմբերի 23-ին դոլարն անգամ թուլացել էր միջազգային շուկայում, ապա հայկական դրամի արժեզրկումը պայմանավորված է բացառապես ներքին գործոններով։ Որո՞նք են այդ գործոնները։

Ավելի քան երկու տարի Հայաստանի կառավարության արկածախնդիր քաղաքականության պատճառով տնտեսական աճի տեմպը շարունակաբար ընկնում էր։ Դա զգում էին բոլոր տնտեսվարողները, բայց իշխանությանը որոշ ժամանակ հաջողվում էր դա թաքցնել կամ ավելի մեղմ ցույց տալ վիճակագրական կոմիտեի թվային աճպարարությունների շնորհիվ։ Կորոնավիրուսի ժամանակ տնտեսական աճի տեմպը փոխարինվեց անկմամբ, չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կորոնավիրուսը տնտեսական հեղափոխություն իրականացնելու հնարավորություն է և շուտով Հայաստանից արտահանումը հասցնելու ենք 3 մլրդ դոլարի։ Բնականաբար, դա տեղի չունեցավ։ Այս ամենին հավելենք նաև, արցախյան պատերազմը։ Այն, բացի ցավալի տարածքային և մարդկային կորուստներից, ահռելի նյութական վնաս պատճառեց մեզ։

Չխոսելով վերջին տարիներին ներդրումային միջավայրի հետևողականորեն քայքայումից` տնտեսվարողների գործունեությանը իշխանության անհարկի միամտություններից, որոնք հաճախ նմանվում էին ռեյդային հարձակումների, փոքր տնտեսվարողների նկատմամբ ՀԴՄ կտրոններով հարկային տեռորից և բազմաթիվ այլ գործոններից։ Բնական է, որ այս ամենը, ի վերջո, անդրադառնալու էր ֆինանսական շուկային, որքան էլ Կենտրոնական բանկը փորձի հավասարակշռող քաղաքականություն վարել։ Պատերազմի ընթացքում մեզ հաջողվեց հետաձգել դրամի արժեզրկումը Կենտրոնական բանկի շուրջ 200 մլն դոլարի միջամտությունների շնորհիվ։

Արտարժութային ներարկումները, անշուշտ, անհրաժեշտ էին` պատերազմի ժամանակ խուճապային տրամադրություններից խուսափելու համար։ Սակայն դա միայն ժամանակավոր արդյունք է տալիս։ Եթե տնտեսական կացությունը չբարելավվի, դրամը շարունակվելու է արժեզրկվել։ Կենտրոնական բանկին մնում է միայն ամեն ինչ անել, որպեսզի դա չլինի ցնցումային։ Այդ նպատակով ԿԲ-ն արդեն իսկ հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»։ Սակայն խնդիրն այլ տեղ է՝ տնտեսական խորացող անկումը և գործող իշխանության անկարողությունն ու ցանկության բացակայությունը իր իսկ մեղքով առաջացած իրավիճակը բարելավելուն։ Նման իշխանությունը օր առաջ պետք է հեռանա, այլընտրանք պարզապես չունենք։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular