ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, իրականությունն Արցախում պայմանավորվում է այնտեղ ձևավորված ռազմաքաղաքական ուժերի փաստացի հաշվեկշռով, որը բնավ մեր օգտին չէ․ Ա․ Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է արդել, որում անդրադառնում է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին։ Գրառման մեջ ասվում է․

«Երեկ Ֆրանսիայի Սենատը ընդունեց կարևոր բանաձև, որով երկրի Կառավարությանը առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը, զուգահեռաբար դատապարտելով թուրք-ադրբեջականական տանդեմի ագրեսիան Արցախի դեմ։

Արցախի ազատագրման և ապագա ազատ գոյության տեսանկյունից, այս բանաձևը առաջինն է իր ձևի մեջ, և կարևոր իրավական նախադեպ է ստեղծում։ Այն նաև Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր ձեռքբերումն է, մանավանդ հաշվի առնելով Ֆրանսիայի տարածքում պրո-թուրքական ուժերի բուռն և կոպիտ հակազդեցությունը վերջին երկու ամիսների ընթացքում;

Դրանով հանդերձ, պետք չի նաև գերագնահատել այս բանաձի կարևորությունը։ Նախ, այն դեռ պաշտոնական ճանաչում չի Ֆրանսիայի կողմից, այլ առաջարկ է Կառավարությանը, և դեռ պետք է երկար ճանապարհ անցնի, անհայտ վերջնարդյունքով։ Սակայն եթե նույնիսկ ի վերջո Ֆրանսիան պաշտոնապես ճանաչի Արցախի անկախությունը, պետք է հիշել, որ իրականությունը Արցախում պայմանավորվում է այնտեղ ձևավորված ռազմաքաղաքական ուժերի փաստացի հաշվեկշռով, և ոչ թե այսպիսի բանաձևերով։ Նոյեմբերի 10-ի խայտառակ համաձայնությունից հետո, այդ հաշվեկշիռը բնավ մեր օգտին չի, և դեռ երկար ժամանակ ու ջանք է պահանջվելու, որպեսզի այն սկսի փոփոխվել։

Ուստի այս պահին, ընդունելով Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևն ի գիտություն և ողջունելով այն, մեզ պետք է կենտրոնանալ պարտության հետևանքների հաղթահարման վրա՝ ձևավորել կոմպետենտ, իրատես և հանրային լայն վստահություն ձևավորող իշխանություն, վերականգնել տնտեսությունը, արդիականացնել և ապագայի պատերազմներին պատրաստել բանակը, վերակառուցել մեր դիվանագիտական հարաբերությունների խարխլված համակարգը։ Այդ դեպքում, գուցե իրական ուժային հաշվեկշիռը տեսանելի ապագայում փոխվի մեր օգտին, և Ֆրանսիայի Սենատի և նմանատիպ որոշումներն էլ իրավական հիմք հանդիսանան՝ վերախաղարկելու իրավիճակը մեր օգտին։ Մինչ այդ, բոլորիս կամք ու տոկունություն եմ ցանկանում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular