ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուր­քի­ա­յից եկող ահա­բեկ­չա­կան սպառ­նա­լի­քը ավե­լի է մե­ծա­ցել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանում ակտիվ զարգացումները նոր փուլ են թևակոխում, ըստ այդմ, պայքար է ընթանում տարածաշրջանային հիմնական խաղացողների միջև ազդեցության գոտիներն ընդլայնելու և ամրապնդելու շուրջ։ Այս համատեքստում հատկանշական է, որ Թուրքիան շարունակում է հետապնդել իր կայսերապաշտական նպատակները և ապակայունացնել իրադրությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս։ Չնայած Թուրքիայի տնտեսությունում ճգնաժամը խորանում է, թուրքական արժույթն արժեզրկվում է, սակայն թուրքական իշխանությունները ազգայնական կրքերի բորբոքման արդյունքում փորձում են պահպանել իրենց դիրքերը։

Պաշտոնական Անկարան ձգտում է անընդհատ հակասություններ բորբոքել Սիրիայում և Լիբիայում ու միջամտել այդ երկրներում առաջացած հակամարտություններին։ Իսկ Միջերկրական ծովի արևել յան հատվածի ջրերի վերահսկողության համար Թուրքիան լուրջ հակամարտության մեջ է մտել Հունաստանի և Կիպրոսի հետ։ Բայց թուրքական հավակնությունները սրանով չեն ավարտվում։ Անկարան նպատակ է հետապնդում դառնալ մահմեդական աշխարհի առաջնորդը և իր ազդեցությունն ամրապնդել արաբական երկրներում, ինչի արդյունքում լարվել են մի շարք արաբական երկրների՝ մասնավորապես Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հարաբերությունները։

Սակայն թուրքական հավակնությունները սրանով չեն ավարտվում։ Էրդողանի գլխավորած իշխանությունը փորձում է ազդեցության լծակներ ունենալ նաև Եվրոպայում և հարկ եղած դեպքում իսլամիստ ծայրահեղականների միջոցով ապակայունացնել իրավիճակը եվրոպական երկրներում։ Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում ու Գերմանիայում որոշումներ ընդունվեցին «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության արգելման մասին։ Բայց տարածաշրջանի և գլոբալ անվտանգության տեսանկյունից թուրքական ագրեսիվ քայլերի ամենավտանգավոր կետը մնում է Արցախը։ Եվ հարցն այն է, որ Արցախն ու Հայաստանն անմիջականորեն սեպի պես խրված են պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին։

Իսկ եթե Թուրքիային հաջողվի իրականություն դարձնել իր պանթուրքական և նեոօսմանական ծրագրերը, ապա այդ երկիրը տարածաշրջանում թելադրող դիրք ձեռք կբերի և հնարավորություն կստանա անկայունության ալիքը տարածել նաև այն պետություններում, որտեղ թուրքախոս և մահմեդական բնակչություն է ապրում, և, ինչու չէ, հասնել այդ երկրների մասնատմանը։ Եվ թուրքական ղեկավարությունն իր առջև դրված նպատակներին հասնելու համար ակտիվ ջանքեր է ներդնում։ Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում և դրանից առաջ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից հազարավոր ահաբեկիչ վարձկանների էր ներմուծում հակամարտության գոտի։

Հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին բազմաթիվ հրապարակումներ եղան միջազգային մամուլում, մի շարք երկրներ էլ, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան և Ռուսաստանը, պահանջեցին Թուրքիայից Ադրբեջանից դուրս բերել ահաբեկիչներին։ Բայց ուշագրավ է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հրադադարի համաձայնության ստորագրումից հետո, կարծես, միջազգային հարթակում բավարար ուշադրության չի արժանանում Թուրքիայի հովանավորյալ ահաբեկիչ գրոհայինների թեման։ Անգամ հրադադարի եռակողմ համաձայնության մեջ որևէ կետ չկար ահաբեկիչներին դուրս հանելու վերաբերյալ։

Եվ այստեղ խնդիր է, որ Թուրքիան ոչ միայն չի պատրաստվում հակամարտության գոտուց դուրս բերել ահաբեկիչներին, այլև տեղեկություններ են շրջանառվում, որ մտադիր է Սիրիայի հյուսիսից գրոհայինների նոր խմբեր և իրենց ընտանիքների հետ միասին թուրքմենական ցեղերի ներկայացուցիչների բերել Արցախ և բնակեցնել Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս եկած տարածքներում։ Կարճ ասած՝ Թուրքիան ցանկություն ունի ժողովրդագրական փոփոխություններ իրականացնել և մեծացնել Ադրբեջանի կախվածությունն իրենից, սակայն ահաբեկիչների և գրոհայինների ներկայությունը ոչ միայն ուղիղ մարտահրավեր է Հայաստանի և Արցախի, այլև ողջ տարածաշրջանի և առաջին հերթին Ռուսաստանի համար։

Հարավային Կովկասը ԽՍՀՄ փլուզումից հետո համարվել է Ռուսաստանի հիմնական շահերի գոտի, և մեծ հաշվով բոլորի համար էլ պարզ է, որ թուրքական ներթափանցումն այս տարածաշրջան այստեղից Մոսկվային դուրս մղելու նպատակ է հետապնդում, իսկ ահաբեկիչ գրոհայինները այդ գործում մեծ ներդրում կարող են ունենալ՝ նպաստելով Հյուսիսային Կովկասի ապակայունացմանը և Ռուսաստանի թուլացմանը։ Տեսնելով, որ որևէ լուրջ խոչընդոտի չի հանդիպում, Թուրքիան կարող է նաև ահաբեկիչների միջոցով հարցեր լուծելու խնդիրն իրականություն դարձնել նաև այլ ուղղություններով, երբ բազմաթիվ երկրների անվտանգությունը կարող է հարցականի տակ դրվել։

Ուստի հրատապ նշանակություն ունի, որ հայկական կողմը սերտորեն համագործակցի ռուսական կողմի հետ և մյուս բոլոր միջազգային գործընկերներին ներկայացնի, թե Թուրքիայի վարած քաղաքականությունն ինչ կործանարար հետևանքներ կարող է ունենալ։ Այս հարցում պետք է դիվանագիտական ողջ զինանոցն օգտագործել, մինչև միջազգային բիրտ ճնշման արդյունքում Թուրքիան հրաժարվի իր ապակառուցողական և անկայունություն հրահրող գործելակերպից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular