ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ի 76 մլն չափաբաժին պատվաստանյութ Ֆիլիպ Մորրիսին պատկանող ընկերության կողմից․ Մեդիկագոնի հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանադական կենսադեղագործական Մեդիկագո ընկերությունը, որը 30%-ով պատկանում է Ֆիլիպ Մորրիսին, հայտարարել է, որ կարող է տրամադրել կորոնավիրուսի դեմ 76 մլն չափաբաժին պատվաստանյութ։ Գործարքը ենթակա է հաստատման Կանադայի Առողջապահության նախարարության կողմից

Մեդիկագոն Ֆիլիպ Մորրիսին մասամբ պատկանող կենսադեղագործական ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Քվեբեկում։ Վերջերս Մեդիկագոն հանդես եկավ հայտարարությամբ, որ համաձայնության է եկել Կանադայի Հանրային Ծառայությունների և Գնումների վարչության հետ՝ տրամադրելու կորոնավիրուսի մինչև 76 մլն չափաբաժին պատվաստանյութ։ Նույն գործընթացի շրջանակներում կանադական դաշնային կառավարության Նորարարության, Գիտության ու Տնտեսական Զարգացման բաժինը $131 մլն կտրամադրի Մեդիկագոյին՝ աջակցելու պատվաստանյութի ընթացիկ մշակմանն ու կլինիկական փորձերին։

Ֆիլիպ Մորրիս ընկերության գործադիր տնօրեն Անդրե Կալանցոպուլոսն այս առիթով նշել է․ «Մենք ողջունում ենք Կանադական կառավարության երկու վարչությունների ու «Մեդիկագո»-ի միջև հաստատված համագործակցությունը` միտված կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ավելի լավ արդյունքների միշտ էլ հասնում են  այն ժամանակ, երբ կառավարություններն ու մասնավոր ընկերությունները միավորում են իրենց ջանքերը, որպեսզի հասնեն համընդհանուր նպատակների։  Մենք ուրախ ենք աջակցել Մեդիկագոյի աշխատանքին՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելուն, գնահատմանը, արտադրելուն ու հասանելի դարձնելուն»։ 

Հարկ է նշել, որ Մեդիկագոն պատվաստանյութի մշակման նորարարական մեթոդ է օգտագործում։ Հավի ձվի փոխարեն պատվաստանյութ մշակելիս օգտագործվում է ծխախոտաբույսը, այլ կերպ ասած՝ թութունը։ Վիրուսանման մասնիկները ներարկվում են բույսից վերցված ագրոբակտերիաների մեջ, և դրանք, չտարբերելով այդ մասնիկները իրական վիրուսից, սկսում են հակամարմիններ ձևավորել։ Վիրուսանման մասնիկները վարակի գենետիկական նյութ չեն պարունակում և անվնաս են։ Իրենց հերթին, ագրոբակտերիաների կողմից արտադրված սպիտակուցները հետագայում օգտագործվում են որպես պատվաստանյութ։ Գործընթացը շատ ավելի արագ է, քան հավի ձվի օգտագործմամբ պատվաստանյութի մշակումը։

Մեդիկագոն թեստավորման առաջին փուլը մեկնարկել է 2020թ․ հուլիսի 14-ին, երկրորդը՝ նոյեմբերի սկզբին։ Եթե այն ևս հաջող անցնի, երրորդ փուլի թեստավորումը կսկվի արդեն դեկտեմբերի 20-ին։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular