ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ պետք է գնա բանակցելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակից բխում է, որ Արցախի հարցում բանակցողի փոփոխությունը կօգնի Հայաստանին հասնել շատ, թե քիչ շահեկան վիճակի և ձգտել արցախյան մնացած հարցում քայլ առ քայլ վերականգնել հայկական շահն ու դիրքերը: Անկասկած՝ Հայաստանի շահի շատ, թե քիչ վերականգնման բանաձևը դա է: Կասկածից վեր է, որ ռազմական և ռազմա-քաղաքական կապիտուլյացիայի ենթարկված քաղաքական իշխանությունը և առաջին դեմքը անկարող են բանակցել, նրանք այլևս քաղաքականապես և բարոյապես անկենսունակ են միջազգային կոշտ բանակցությունների համար: Իսկ որ բանակցությունները լինելու են կոշտ, կասկածից վեր է: Ընդ որում, խնդիրը բացարձակապես հայ-ադրբեջանական բանակցության դաշտում չէ:

Ավելին, Հայաստանը, թերևս, ներկայիս իրավիճակում գոնե առայժմ, որոշակիորեն տեսանելի ապագայում ունի նույնիսկ ոչ այնքան Ադրբեջանի, որքան Ռուսաստանի, Մինսկի խմբի համանախագահ երկրների, Իրանի, անգամ գուցե Չինաստանի և այլ կենտրոնների հետ բանակցելու բազմակի շատ ավելի բան, քան Ադրբեջանի: Դա է օբյեկտիվ իրողությունը: Մյուս օբյեկտիվ իրողությունն այն է, որ այդ ամենի հանդեպ գրեթե անվերապահ գերակայության է հասել մեկ սուբյեկտ՝ Ռուսաստանը, որը վերցնելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի հովանին, այն, անկասկած, չի թողնելու հայկական քաղաքականության որևէ զարգացման «ռիսկի»: Հետևաբար, երբ խոսվում է բանակցողի փոփոխության մասին, ապա կասկածից վեր է, որ այդ հարցում վճռորոշ նշանակության համար Ռուսաստանն օգտագործելու է Հայաստանի վրա իր՝ նաև Արցախի պատերազմի հետևանքով ընդլայնված հսկայական ազդեցության բոլոր լծակները: Ըստ այդմ, հայկական պետականության մնացյալ հատվածի համար՝ բնականաբար ներառյալ Արցախի հենց մնացյալ հատվածը, բանակցության խնդիրը այստեղ է՝ բանակցություն, որի շնորհիվ հնարավոր է նաև առավելագույնս սուբյեկտության դաշտ բերել հայ-ռուսական հարաբերությունը` զուգահեռ վերականգնելով ՄԽ մյուս երկու համանախագահների հետ որպես սուբյեկտ հարաբերվելու կարողությունը: Կասկածից վեր է, որ դա հնարավոր է անել միայն ՌԴ հետ աշխատանքով, որովհետև հակադրության դեպքում Հայաստանն, անկասկած, կստանա նոր մարտահրավերներ:

Փաստացի ամբողջ հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանին պետք է Հայաստանից նոր բանակցող, և ում հետ կամ ինչ բանակցության համար: Որովհետև մեծ հարց է ներկայումս, թե Հայաստանը կարող է ինքը որոշել հանրային լեգիտիմությամբ նոր բանակցողի խնդիր, որի հետ հաշվի կնստի առաջին հերթին Ռուսաստանը: Ընդ որում՝ խնդիրն այս դեպքում ամենևին հակա կամ մետ պարզունակության մասին չէ, որը ընդունված է հայկական քաղաքական և հանրային տիրույթում տարիներ շարունակ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ով սահմանել է իր ռազմավարության գերակա շրջանակը և դրա աշխույժ պաշտպանությունն իրականացնելու է նաև Հայաստանի ներքին կյանքում:

Դա նշանակում է, որ Ռուսաստանն այդ կյանքում որևէ փոփոխության վերաբերելու է իր համար գերկարևոր ռեգիոնալ ռազմավարության պրիզմայով, ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում ամեն ինչ անելու է որևէ բան թույլ չտալու կամ որևէ բան փոխելու համար՝ ըստ իր անհրաժեշտության: Իսկ փաստն այն է, որ Ռուսաստանն այդ առումով Հայաստանում ուներ և, նոյեմբերի 9-ի օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողությունների բերումով, առավել ևս ձեռք է բերել ահռելի ազդեցություն: Այն դեպքում, երբ բանակցողի փոփոխության անհրաժեշտ բանաձևի մասին խոսակցությամբ հանդերձ, հայկական իրականությունում չի նշմարվում դրան հասնելու ինքնուրույն մեխանիզմ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular