ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` մոնոպոլիա խաղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Մոնոպոլիան» ավանդական սեղանի խաղ է ավելի քան մեկուկես միլիոն երկրպագուների համար, որոնք իրենց ընտանիքին, ընկերներին և հյուրերին դրանով զբաղեցնում են տանը կամ նույնիսկ աշխատավայրում: Այն սեղանի տնտեսական և ռազմավարական խաղ է երկու և ավելի խաղացողների մասնակցությամբ։ «Մոնոպոլիան» մեծ տարածում է ստացել 20-րդ դարում տարբեր երկրներում, նաև` ԽՍՀՄ-ում։ Այն որոշ երկրներում հայտնի է եղել նաև «Մենեջեր», «Կայսրություն», «Բիզնեսմեն» անուններով։ Խաղի նպատակն է ռացիոնալ օգտագործելով մեկնարկային կապիտալը` հասնել մյուս խաղացողների սնանկացմանը։ Փաստացի «Մոնոպոլիան» խաղադաշտ է կազմված քառակուսիներից, որով խաղացողները հերթով շրջանաձև անցնում են։ Վանդակները բաժանվում են երկու տիպի` ակտիվներ (ձեռնարկություն, արժեքավոր բան) և իրադարձություններ։ Երբ խաղացողի շարժվելու հերթն է գալիս, նա նետում է զառը և պարզում, թե քանի վանդակ պետք է անցնի և այդպես շարունակ։

«Մոնոպոլիա» խաղի պատմությունը սսկսվել է 1934 թվականին՝ Մեծ ճգնաժամի ժամանակ, երբ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Գերմանթաուն քաղաքի բնակիչ Չարլզ Դարոունին «Parker Brothers» ընկերությունն է ներկայացրել Մոնոպոլիա խաղի նախագիծը: Նախագիծը մերժվել է «դիզայնի 52 սխալի» պատճառով, բայց դա չի կանգնեցրել գործազուրկ Չարլզին, որը որոշել է ինքնուրույն արտադրել խաղը: 1935 թվականին Չարլզ Դարոունը ընկերոջ օգնությամբ Մոնոպոլիայի 5000 ինքնաշեն օրինակ է արտադրել և վաճառել Ֆիլադելֆիայի հանրախանութում։ «Մոնոպոլիան» շատ արագ է դարձել ժողովրդական խաղ` գրավելով քաղաքացիների սրտերն ու հետաքրքրասեր մտքերը, քանի որ այն, ինչպես ասում են, օրվա թեմայով է եղել շրջապատող աղքատության ու թշվառության պայմաններում: Որոշ ժամանակ անց նա, չկարողանալով բավարարել անընդհատ աճող պահանջարկը, նորից է դիմել «Parker Brothers» ընկերությանը։ Հետո «Մոնոպոլիա»-ն մտել է մասսայական արտադրության մեջ, և արդեն 1936 թվականին դարձել ամենաշատ վաճառված խաղը ԱՄՆ֊ում։

ԽՍՀՄ-ում «Մոնոպոլիա» խաղի պատմությունը սկսվել է 20-րդ դարի 80-ականներից: Չնայած այն փաստին, որ այդ ժամանակ կապիտալիզմի գաղափարը խորթ է եղել խորհրդային սոցիալիստ ժողովրդին, այնուամենայնիվ, դա մարդկանց դուր է եկել և արագորեն ձեռք բերել ժողովրդականություն: Ամենայն հավանականությամբ դրա պատճառը հարստության ձգտումն է, թեկուզ վիրտուալ ձևաչափով: Բացի դա այդ սեղանի խաղի պատրաստումը առանձնապես դժվար չի եղել: Մարդիկ հարմարվել են և անգամ սկսել ինքնուրույն դա անել սովորակակն թղթից նկարելով և կտրելով քարտեր, փողեր և նույնիսկ խաղադաշտեր: Խաղի մասսայական արտադրություն ԽՍՀՄ-ում սկսվել է միայն 1988 թվականին Petropan ընկերության կողմից, բայց այն արդեն կոչվել է ոչ թե Մոնոպոլիա այլ Մենեջեր: Ներկայումս քչերն ունեն «Մոնոպոլիա» խաղը բնական տեսքով, քանի որ ներկայումս այն առավել հաճախ խաղում են համացանցով կամ էլեկտրոնային հարմարանքներում, ինչը բացարձակապես բնական է ժամանակակից համակարգչային տեխնոլոգիայի աշխարհում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular