ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի համար ավելի անվտանգ կլինի քննչական մեկուսարանում, քան այլ տեղ. Կիմ Բալայանը պնդում է՝ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չպետք է շարունակի ղեկավար մնալ, այլ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, նրա համար ավելի անվտանգ կլինի քննչական մեկուսարանում, քան որևէ այլ տեղ: Այս մասին կառավարության շենքի մոտ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, որը երեկվանից հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Խոսելով իր առողջական վիճակի մասին՝ Բալայանն ասաց, որ քիչ առաջ բժիշկ է իրեն այցելել, մի փոքր ճնշումն է բարձր, դեղ է նշանակել:

Իսկ թե ինչու է Բալայանը կարծում, որ Փաշինյանը երկրում տապալել է սահմանադրական կարգը, նա պարզաբանեց՝ գոյություն ունի Սահմանադրության 116-րդ հոդված, որը նախատեսում է, թե ինչ բան է միջազգային պայմանագիրը, և ինչ տարրեր պետք է այն պարունակի:

«Բացի հրադադարից՝ մնացած բոլոր կետերը՝ այդ հայտարարություն կոչվածի, պետք է միայն ու միայն պայմանագրով լուծվեին: Պայմանագիրը պետք է բերվեր, կքննարկվեր կառավարությունում, ներկայացվեր Սահմանադրական դատարան, ՍԴ-ն պետք է դրական եզրակացություն տար, որից հետո պետք է ուղարկեին խորհրդարան վավերացնելու: Ավելին` այստեղ կա Նիկոլ Փաշինյանի կողմից նաև ինքնիրավչություն: Ինքը հայտարարում էր, որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրվել և հետևապես չի կարող բանակցություններ վարել Արցախի փոխարեն, Արցախի փոխարեն ինչպե՞ս նա հանձնեց Արցախի տարածքները: Այդ կերպ խախտել է նաև Արցախի Սահմանադրությունը»,- հայտարարեց Կիմ Բալայանը:

Բալայանը պնդեց, որ ՀՀ գլխավոր դատախազն ամենամեծ մեղքն ունի այստեղ, որ մինչև այս պահը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ սահմանադրական կարգը տապալելու համար:

Ինչ վերաբերում է նրան, արդյոք ՍԴ այսօրվա կազմը ճիշտ որոշում կկայացներ այս հարցի վերաբերյալ, Բալայանն ընդգծեց. «Ես վատատեսություն չունեմ ՍԴ-ի այսօրվա կազմի վերաբերյալ, որ ասեմ՝ չէ, նրանք օբյեկտիվ քննություն չեն վարի: Խորհրդարանական ուժերը պարտավոր են առաջնորդվել Սահմանադրությամբ, իսկ այս հանգամանքները, որոնք թվեցի, անվիճարկելի են: Այստեղ այլ խնդիր կա. ՍԴ-ն կարող է եզրակացություն տալ, որ այն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ սահմանային փոփոխությունները պետք է հանրաքվեի միջոցով լուծվեն, իսկ եթե նույնիսկ միանգամից համաձայնություն տար, ԱԺ-ում պետք է քննարկվեր ու վավերացվեր, և շատ հնարավոր էր՝ մասնակի վավերացվեր, և նույն ՍԴ-ն կարող էր ինչ-որ կետի վերաբերյալ վերապահում ունենալ»:

Հարցին էլ՝ այս իրավիճակում, երբ արդեն հայտարարության կետերը կյանքի են կոչվում, այսօր արդեն Քարվաճառն անցավ թշնամուն, ի՞նչ կարելի է անել, Բալայանն ասաց՝ հիմա ՀՀ-ում և Արցախում անիշխանություն է բառի բուն իմաստով: Նա պատմեց, որ երեկ Մարտակերտի շրջանի Շահումյան գյուղ են մտել ռուս խաղաղապահներ և ադրբեջանական զորքի միավոր և պարտադրել են Շահումյան գյուղը տեղահանել, քանի որ նախկինում՝ մինչև 88 թիվը, այնտեղ բնակվել են ադրբեջանցիներ: Նրա խոսքով՝ Շահումյանում բացառապես ապրել են նախկին Շահումյանից տեղահանված փախստականները: «Սա Մարտակերտի շրջանի մեջ է մտնում, և որևէ նշում չկար հայտարարության մեջ, թե պետք է ազատվեն Շահումյանն ու հարակից գյուղերը, բայց քանի որ հայկական կողմից որևէ ներկայացուցիչ չկա, չկա մեկը, որ ասի՝ սա քարտեզն է, սա հայտարարությունն է, այս ի՞նչ ենք անում: Այսինքն՝ սա նաև անիշխանության վնասակար հետևանքներ են»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular