ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել 6 մարդու կյանք խլած ավտովթարից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2 016 թվականի մայիսի 01-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի հատվածում, ճանապարհի ձախ ուղեմասում միմյանց են բախվել «Mercedes-Benz C220» մակնիշի և «KIA CERATO 1,6» ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Mercedes-Benz C220» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնված Ատոմ Նալբանդյանը (ծնված 07.04.1991թ.), Հայկ Մարտիրոսյանը (ծնված 10.11.1986թ.), Մհեր Խաչատրյանը (ծնված 01.05.1984թ.) և «KIA CERATO 1,6» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնված Սուրեն Գրիգորյանը (ծնված 04.04.1984թ), վերջինիս կինը՝ Մարգարիտա Ավետիսյանը (ծնվաÕ ® 31.12.1987թ), նրանց մանկահասակ աղջիկը մահացել են, իսկ «KIA CERATO 1,6» մակնիշի ավտոմեքենայի մանկահասակ ուղևորուհի, 2-ամյա Հասմիկը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են դիակների հագին եղած հագուստները, ոստիկանության բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու և ականատես անձանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular